ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ –ՏԵՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
Հայաստանի Հանրապետություն
Ծրագրի անվանում․ «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում»
GIZ Դրամաշնորհ No.: 81316858
Առաջադրանքի անվանում․Կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում
Հղում No.: GIZ-CS/1/2025
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) միջոցներ է ստացել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում, «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնությունը իրականացնելու համար և նպատակ ունի օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների համար:
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ։ Կարողությունների զարգացման գործողությունների նպատակն է աջակցել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի ընտրված (առնվազն) 15 խոշորացված համայնքներին և համայնքային վարչական կառույցներին՝ հայտնաբերված էներգաարգյունավետության (ԷԱ) և վերականգնվող էներգիայի (ՎԷ) միջոցառումների արդյունավետ իրագործման գործում, ինչպես նաև համայնքներում և մարզերում կայուն էներգետիկայի ոլորտում կարողությունների հետագա զարգացմանը և փորձի փոխանակմանն՝ ուղղված ապագա կայուն էներգետիկ նախաձեռնությունների խթանմանը։
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 11 ամիս։
Սույն առաջադրանքի մանրամասն Տեխնիկական Առաջադրանքը (ՏԱ) կցվում է Հետաքրքվածության հայտի ներկայացման հրավերին:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) այժմ հրավիրում է իրավասու խորհրատվական ընկերությունների («Խորհրդատուներ») ներկայացնել ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրվածության մասին: Հետաքրքրված խորհրդատուներից պահանջվում է տեղեկատվություն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Կարճ ցուցակում ներառված չափանիշներն են՝
Ընկերության ընդհանուր փորձը՝ համայնքային զարգացման կամ կայուն էներգետիկայի ոլորտի նմանատիպ առաջադրանքների իրականացման, ինչպես նաև աշխատաժողովների, վերապատրաստումների, ուսումնական այցերի և համաժողովների կազմակերպման ուղղությամբ։
Ընկերության հատուկ փորձը հանրության հետ կապերի հաստատման և տեղական խմբերի կամ լսարանների մոբիլիզացման նմանատիպ իրազեկման արշավների, ծրագրերի կառավարման (էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգիա) ոլորտում՝ ներգրավելով բազմաթիվ շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման և համայնքային մակարդակներում։
Որակավորման պահանջներ
• Առնվազն 3 տարվա համապատասխան փորձ, մասնավորապես համայնքային զարգացման կամ կայուն էներգետիկ ծրագրերի ոլորտում՝ նվազագույնը 2 համարժեք պայմանագրի իրականացմամբ։
• Ապացուցված հմտություններ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի ղեկավարման գործում, որոնցում ներգրավված են բազմաթիվ շահառուներ, հատկապես տեղական ինքնակառավարման և համայնքային մակարդակներում։
• Փորձառություն համայնքային ծրագրերի իրականացման և տեղական խմբերի կամ լսարանի ներգրավմամբ նմանատիպ իրազեկման քարոզարշավների անցկացման ոլորտում։
• Նախկինում ներգրավվածություն նմանատիպ միջոցառումների՝ սեմինարների, դասընթացների, ուսուցողական այցելությունների կամ կոնֆերանսների կազմակերպման գործում։
Հիմնական փորձագետները կարճ ցուցակի փուլում չեն գնահատվի:
Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ որակավորման բարձրացման նպատակով՝ հստակ նկարագրելով միավորման ձևը՝ համատեղ ձեռնարկություն, և/կամ ենթախորհրդատու: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր կողմերը միասնաբար պատասխանատվություն կկրեն ամբողջ պայմանագրի իրականացման համար:
Խորհրդատուն ընտրվելու է խորհրդատուների որակի վրա հիմնված ընտրության մեթոդով՝ համաձայն համաձայն Համաշխարհային բանկի վարկառուների համար սահմանված գնումների կանոնակարգերի (IPF Borrowers Procurement Regulations, հուլիս 2016թ., վերանայված՝ 2017թ. նոյեմբերին, 2018թ. օգոստոսին, 2020թ. նոյեմբերին և 2025թ. փետրվարին)։ Կանոնակարգերը հասանելի են հետևյալ կայքում՝ www.worldbank.org։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ներքոնշյալ հասցեով, հետևյալ աշխատանքային ժամերին՝ 09: 00-ից մինչև 18: 00-ը, Սայաթ-Նովա պողոտա 29/1, 0001 Երևան, Հայաստան, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21.
Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացնել գրավոր՝ ներքոնշյալ հասցեով, անձամբ կամ էլ․ հասցեով, մինչև 2025 թ․ նոյեմբերի 7-ը:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամ
Երևան, Սայաթ-Նովա պող. 29/1, 0001, Հայաստան
Հեռ. ՝ + (374-10) 58 80 11, + (374-10) 54 51 21
Էլ.փոստ՝ zaruhi.gharagyozyan@r2e2.am
Ուշադրություն՝ տիկին Զարուհի Ղարագյոզյան
Հայ 
Eng