ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ և ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ (ՀՎԷԷ) ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: ՀՎԷԷ հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ է, հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է և գործում է անժամկետ:
ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստման համար:
ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են.
- Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը,
 - Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը,
 - Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
 - Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր,
 - Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:
 
Հայ 
Eng