Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացնում է «Մեծաքանակ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական ծրագիր» մի շարք համայնքներում։
Ծրագրի թիրախն են հանդիսանում երկրում սոցիալապես անապահով, խոցելի, գյուղական կամ փոքր քաղաքային, անտառամերձ և էներգաաղքատ բնակավայրերը։
Ծրագրով նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային կայաններ և իրականացնել էներգախնայողության միջոցառում։ Առաջնահերթությունը տրվելու է կանանց և երիտասարդներին ծառայող հատուկ նշանակություն ունեցող հանրային ենթակառուցվածքներին, ինչպիսիք են մանկապարտեզները, բժշկական կենտրոնները, մշակութային և սպորտային կենտրոնները, թանգարանները, բուսաբանական այգիները։
Ս․թ․ հունվարի 11-18-ը ՀՎԷԷ հիմնադրամի մասնագետները ծրագրի շրջանակում այցելեցին Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր՝ հայտ ներկայացրած հաստատություններում մոնիթորինգ և գնահատման աշխատանքներ անցկացնելու համար։ ավելին
Հայ
Eng