Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները աշխատանքային այց կատարեցին «Մասրիկ-1» արևային կայան։

Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հանդես է գալիս որպես տեխնիկական մշտադիտարկում կատարող կազմակերպություն։

Այցի ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները ծանոթացան մինչ օրս կատարված աշխատանքներին։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Հիմնադրամի աշխատակիցներին ներկայացրին առաջիկայում կատարվելիք աշխատանքները և տեղեկություն տրամադրեցին ծրագրի ավարտի մասին։