Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) աշխատանքային խումբը շրջայց է կատարել Շիրակի մարզ՝ «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ աջակցությամբ ծրագրի շրջանակներում։
Շիրակի մարզում աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Գյումրի, Ամասիա, Արթիկ և Ախուրյան համայնքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համայնքներում նախաձեռնության շրջանակում արդեն մեկնարկած աշխատանքների ընթացքն ու արդյունքները, իրականացվող աշխատանքների ընթացքում առաջացած տեխնիկական և կազմակերպչական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունները։
Տեղում իրականացվող աշխատանքային հանդիպումները կարևոր նշանակություն ունեն ծրագրերի արդյունավետ իրականացման համար՝ հնարավորություն տալով անմիջականորեն գնահատել աշխատանքների ընթացքը, քննարկել համայնքների կարիքներն ու առաջնահերթությունները և համատեղ գտնել առաջացող խնդիրների արդյունավետ լուծումները։
Հայ
Eng