Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամում անցկացվում էր Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման ծրագրին նվիրված եռօրյա դասընթացը։

 

Դասընթացին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողովի, Բարձրավոլտ Էլեկտրական ցանցերի, Էլեկտրաէներգետիկ Համակարգի օպերատորի, Հաշվարկային կենտրոնի, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՎԷԷ հիմնադրամի ներկայացուցիչները։

 

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին հողմային էներգետիկայի արդի իրավիճակը, առավելությունները, զարգացման հեռանկարը Հայաստանում և համաշխարհային լավագույն փորձը։ Բարձրաձայնվեցին և քննարկվեցին ոլորտին առընչվող բազմաթիվ խնդիրներ՝ որոնք վստահաբար կնպաստեն ոլորտում ներգրավված մասնագետների իրազեկվածության բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։ ավելին