Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ «Մեծաքանակ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական ծրագրի» Ընտրական հանձնաժողովի երրորդ նիստը։
Նիստին ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՎԷԷ հիմնադրամի և GIZ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի՝ ծրագրում ներգրավված աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել նախորդ նիստի ժամանակ հաստատված մի շարք հաստատություններ կատարված այցերի արդյունքները, առաջացած խնդիրները և ծրագրին առնչվող այլ ընթացիկ հարցեր։
Հայ
Eng