«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Լոռու մարզպետարանի միջև կնքվեց համաձայնագիր։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել Լոռու մարզպետարանի շենքի էներգաարդյունավետությունը բարձրացնող միջոցառումներ՝ պատուհանների փոխարինում, ձեղնահարկի ծածկի ջերմամեկուսացում, արհեստական լուսավորության արդիականացում, արևային համակարգի տեղադրում և այլն:
 
Քննարկվեցին նաև մարզում Հիմնադրամի կողմից իրականացվող այլ ծրագրերը, ինչպես նաև ապագա ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները։