Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Հայաստանի Համայնքների Միություն հասարակական կազմակերպությունը կնքել են համագործակցության հուշագիր։

 Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են համատեղ աշխատանքներ իրականացնել համայնքների ղեկավարների, աշխատակիցների և ոլորտային մասնագետների իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև էներգաարդյունավետության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում առկա հնարավորությունների, ֆինանսավորման աղբյուրների և աջակցության մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ։

Նախատեսվում է նաև կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ և խորհրդատվական միջոցառումներ՝ նպաստելով փորձի և գիտելիքի փոխանակմանը, համայնքների կարիքների գնահատմանը և դրանց էներգետիկ զարգացման ներուժի բացահայտմանը։