Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Acba bank OJSC, Acba Leasing CO CJSC, Agroleasing, Armenian Leasing Company, Fast Bank և Farm Credit Armenia բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համատեղ մաքուր էներգիայի ոլորտում իրականացնում է ներդրումային ծրագրեր։
 
Ծրագրերի շրջանակներում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատանքներ են իրականացվել 362 բնակավայրերում, տեղադրվել է 3417 ջրատաքացուցիչ և 601 ֆոտովոլտային համակարգ՝ 7534 կՎտ հզորությամբ: Կատարված աշխատանքների շնորհիվ CO2-ի տարեկան կրճատումը կկազմի 9583 տոննա։