Կանաչ կլիմայի հիմնադրամին (ԿԿՀ) հավատարմագրվելու նպատակով Հիմնադրամը ստացել է դրամաշնորհ՝ բարելավելու Հիմնադրամի Գործառնական ձեռնարկը, ինչպես նաև մշակելու երկու ծրագրերի համառոտագրեր ԿԿՀ-ի ֆինանսավորմանը ներկայացնելու նպատակով: Հավատարմագրումից հետո Հիմնադրամը կկարողանա իրականացնել մինչև 50 մլն. ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ ծրագրեր, ինչպես նաև տրամադրել ենթադրամաշնորհներ:
Տեխնիկական աջակցության շրջանակներում վերանայվել են Հիմնադրամի կարգերը և ուղեցույցները, մասնավորապես՝
- Հիմնադրամի ամբողջականության շրջանակ,
 - Հիմնադրամի քաղաքականությունը արգելված գործելաոճի վերաբերյալ,
 - Հիմնադրամի անձնակազմի վարքագծի կանոնագիրք,
 - Էթիկայի և շահերի բախման քաղաքականություն,
 - Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման քաղաքականություն,
 - Սեռական շահագործման բացառման քաղաքականություն,
 - Հիմնադրամի քաղաքականությունը ազդարարների և վկաների պաշտպանության վերաբերյալ,
 - Վերստուգողի պարտականությունների շրջանակ:
 - Մշակվել է 2 պոտենցիալ ծրագիր՝ ԿԿՀ-ի ֆինանսավորմանը ներկայացնելու նպատակով՝
 - Մաքուր էներգիայի մոդելային լուծումներ գյուղատնտեսության ոլորտի համար,
 - Fund of Funds:
 
Հիմնադրամը 2022 թվականի դեկտեմբերին ԿԿՀ-ին է ներկայացրել հավատարմագրման վերանայված փաթեթը, որը ներկայումս քննարկվում է ԿԿՀ-ի քարտուղարության կողմից:
Հավատարմագրման գործընթացի ավարտը նախատեսվում է 2023 թվականին: 
Ծրագրի արժեքն է 254,000 ԱՄՆ դոլար:
ES Standards and Gender Policy-Presentations
Հայ 
Eng