Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 17-ին կայացավ աշխատանքային հանդիպում կուտակիչ կայանների և ջերմային պոմպերի ներմուծմամբ և տեղադրմամբ զբաղվող ընկերությունների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին 11 ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող բոլոր կարևոր հարցերը, առկա մարտահրավերները և զարգացման հնարավորությունները, մասնակիցները փոխանակվեցին փորձով՝ ներկայացնելով իրենց աշխատանքային գործընթացում առաջացող խնդիրներն ու հարցերը։
Քննարկումը անցավ արդյունավետ և կառուցողական մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով կայուն էներգետիկայի զարգացման նկատմամբ հետաքրքրվածությունն ու համագործակցության պատրաստակամությունը։
Հայ
Eng