Ս.թ ապրիլի 28-ին առցանց կայացավ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:
 
Նիստին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, Խորհրդի համանախագահ Տիգրան Ավինյանը, ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը, Խորհրդի փոխնախագահ Բագրատ Բադալյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Խորհրդի փոխնախագահ Միխաելա Ստոյկոսկայան, Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
 
ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ՀՎԷԷ հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքները: