Ամսաթիվը`  16 փետրվարի, 2024թ.

Պայմանագիր` EFSD -W/13/2023

EFSD դրամաշնորհ

Ծրագրի անունը`

«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

1.     Հայաստանի Հանրապետությունը  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության միջացոռումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/13/2023 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում:   

2.     Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` EFSD -W/13/2023 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում: 

Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին zaruhi.gharagyozyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերակը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից: 

3.    Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

4.    Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը  ( փոփոխության է ենթարկվել  2018թ․ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր 21), որը հրապարակվել է -ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/):

5.    Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին:

 Որակավորման չափանիշները ներառում են.

  • Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների (ՖՎ կայանների կառուցման) միջին տարեկան ծավալը պետք է կազմի` հայտի արժեքի չափով:
  • Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 3 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ջեռուցում, օդափոխություն, օդի լավորակում,ԷԽՄ, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 50 տոկոսով ավարտված լինեն/.  49,000,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար:
  • Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ  վարկային գծերի հնարավորություններ, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`  32,000,000 ՀՀԴ:

6.    Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2024թ. Մարտի 15-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:

 7.    Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

 

Տեղեկություններ մրցութային փաստաթղթերի տպագիր պատճենը ստանալու համար.

 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

ՀՎՀՀ 02580459

Հատուկ հաշիվ   2050422345051002

Ինեկոբանկ ՓԲԸ

 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Սայաթ-Նովա 29/1

Հեռ: + /374 10/ 545-121

Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am

Ինտերնետային հասցե: www.r2e2.am

 

Русская версия