Հայաստանի համայնքներում  էներգաարդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը #ACBALeasing և #GlobalCredit վարկային կազմակերպությունների հետ համատեղ  իրականացնում են մաքուր էներգիայի ոլորտում  ներդրումային ծրագրեր։

Ծրագրերի շրջանակներում 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանքներ են իրականացվել 355 բնակավայրերում, տեղադրվել է 3405 ջրատաքացուցիչ և 513 ֆոտովոլտային համակարգ 6570կՎտ հզորությամբ: Կատարված աշխատանքների շնորհիվ CO2-ի տարեկան կկրճատվի 8888 տոննա։