Մարտի 14-ին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում (National Polytechnic University of Armenia) տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրի շրջանակում  կառուցված 150 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հանդիսավոր բացումը։ Կայանի կառուցումը իրականացվել է Ալտեք ՍՊԸ-ի կողմից։

Բացման խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է համալսարանի էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ։

Տեսանյութ