2023 թվականի օգոստոսի 7-ին «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամն ու ֆրանսիական «Գրուպ Սոլժես Էներջի» (Solges Energy) ՓԲԸ-ն ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում նորարարական, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որով նախատեսվում է կառուցել Հայաստանում առաջին ջրածնային ցուցադրական կայանը:
Նախատեսվում է նաև այլընտրանքային էներգիայի արտադրության նորարարական խելացի ցանցի նախագծի մշակում, կառուցում, գործարկում և շահագործում: