Մեկնարկեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և #LOGOSEXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «ԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2021» տարածաշրջանում խոշորագույն 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գործընկերն է նաև Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը:
 
Եռօրյա ցուցահանդեսին հիմնադրամը մասնակցում է իր տաղավարով, որտեղ ներկայացված է հիմնադրամի գործունեության մասին պատմող տարբեր տեսանյութեր, տեղեկատվություն մատուցվող ծառայություների մասին, ինչպես նաև էներգախնայող նյութեր:
 
Ավանդական դարձած ամենամյա «ԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում, որն մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
 
Ցուցահանդեսի մասնակիցներն են ավելի քան 90 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ներդնող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ: