Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ հրավիրում են մասնակցելու 2026 թվականի փերտվարի 11-ին և 12-ին կայանալիք Երևանի կայուն էներգիայի օրերին։
Գիտակրթական և կիրառական այս միջոցառման նպատակն է երիտասարդներին ներգրավել քաղաքային խնդիրների լուծման գործընթացում՝ խթանելով գիտության, տեխնոլոգիաների և կայուն էներգիայի կիրառումը գործնական և փորձարկելի լուծումների մշակման միջոցով։ Միջոցառումը նաև համագործակցության հարթակ է երիտասարդների, ոլորտի մասնագետների, գիտական համայնքի, քաղաքային մարմինների և մասնավոր հատվածի միջև:
Հրավիրվում են մասնակցելու․
- բուհերի ուսանողներ (էներգետիկա, ինժեներություն, ՏՏ, բնապահպանություն, քաղաքաշինություն, ճարտարապետություն և հարակից ոլորտներ),
- երիտասարդ գիտաշխատողներ և սկսնակ հետազոտողներ,
- ստարտափներ և նորարար թիմեր,
- ավագ դպրոցների աշակերտներ։
Միջոցառումը կունենա երկու հիմնական բաղադրիչ․
● Գիտագործնական քննարկում և տեխնոլոգիական ցուցահանդես․
○ բաց քննարկումներ / unconference,
○ գիտական և տեխնոլոգիական ցուցադրություններ,
○ քաղաքային նախագծերի և նորարար լուծումների ներկայացում,
● Ուսանողական հաքաթոն․
○ թիմերի ձևավորում և խնդիրների ներկայացում,
○ մենթորական աջակցություն ոլորտի մասնագետների կողմից,
○ ինտեսնիվ թիմային աշխատանք,
○ նախագծերի ներկայացում և գնահատում։
Լավագույն գաղափարները կստանան աջակցություն փորձնական կիրառման փուլի համար։
Մասնակցությունը հնարավորություն կտա
- ներգրավվել քաղաքային խնդիրների լուծման գործընթացում,
- ստանալ մենթորություն առաջատար մասնագետներից,
- ներկայացնել քո գաղափարները քաղաքային որոշում կայացնողներին ու մասնավոր հատվածին,
- դառնալ Երևանի երիտասարդական գիտական և նորարարական ակտիվ համայնքի մաս։
Այս փուլում հայտարարվում է նախնական հետաքրքրվածության հավաքագրում։ Խնդրում ենք լրացնել կարճ հայտաձևը՝ նշելով
- հետաքրքրության ոլորտը,
- մասնակցության նախընտրելի ձևը՝ քննարկումներ, էքսպո, հաքաթոն,
- ուսումնական կամ մասնագիտական պրոֆիլը։
Գրանցվիր այստեղ՝ https://shorturl.at/PluzU
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 20-ն է։
Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի հաջորդ փուլում։
Հայ
Eng