Մարտի 5-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում ոլորտում գործող ընկերությունների և հետաքրքրված կողմերի մասնակցությամբ։
Քննարկվեցին Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, առկա խնդիրները և հետագա համագործակցության ուղղությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվեցին փորձով և նախանշեցին համատեղ աշխատանքի հնարավոր քայլերը՝ ոլորտի կայուն զարգացման նպատակով։
Հայ
Eng