Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) կողմից կազմակերպված «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» թեմայով ազգային առաջին համաժողովին։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ էլեկտրական շարժունակության զարգացման, տրանսպորտային արտանետումների կրճատման, միջազգային ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների (միջազգային և տեղական), այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև ոլորտում ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացներին։
Հայ
Eng