Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ծրագրի նախաորակավորման արդյունքները ամփոփելուց հետո ՈՐՈՇՎԵՑ, որ հայտերի տեխնիկական, իրավական և ֆինանսական գնահատման արդյունքում երեք կազմակերպություն բավարարում են նախաորակավորման հրավերի պայմաններին:
Հետևյալ երեք ընկերություններն են՝
- ԱբուԴաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի (Մասդար) ՓԲԸ, Արաբական Միացյալ Էմիրություններ/ Abu Dhabi Future Energy Company PJSC (“Masdar”), Abu Dhabi
- Հայդրոչայնա Քորփորեյշն, Չինաստան/ HYDROCHINA CORPORATION, China
- Գազպրոմէներգահոլդինգ ՍՊԸ, Ռուսաստան/ Gazprom Energoholding LLC, Russia
Նշենք, որ «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական շրջաններում:
Հայ
Eng