Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի ձևը:

Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ Հանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն`ըստ ներկայացված հարցաթերթիկի ձևի:

Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:

Ձեր դիմումը դիտարկելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը՝
  1. դիմումի ձև,
  2. ամբողջությամբ լրացված հարցաթերթիկ (4 ենթաբաժնով),
  3. հաստատության անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական,
  4. շինության սեյսմակայունության և տեխնիկական վիճակի մասին եզրակացություն:

Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am էլեկտրոնային հասցեին: