Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը միացել է ՓՅՈւՆԻԿ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական կազմակերպության նախաձեռնությանը՝ հավաքելով պլաստիկ շշերի կափարիչներ (15կգ):
 
Նախաձեռնությունը նպատակ ունի մանկատան՝ շարժողական խնդիրներ ունեցող երեխաներին ապահովել հատուկ պահանջների համապատասխանող սայլակներով։
 
Նախաձեռնությանը միանալու համար անհաժեշտ է հավաքել պլաստիկ շշերի կափարիչներ։ Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ընդհանուր կափարիչների քաշը պետք է հասնի մոտ 150կգ-ի։
Բացի բարեգործական նպատակից, նախաձեռնությունն ունի նաև բնապահպանական նպատակ, ինչը շատ ոգևորիչ է։