Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտացված ցուցահանդես


Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Թույլ տվեք ողջունել Ձեզ Ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտացված ցուցահանդեսի բացման կապակցությամբ։ երջին տարիներին Հայաստանի էներգետիկայի ոլորտի բարեփոխումները զգալի հաջողություններ են արձանագրել: Սակայն ջեռուցման ոլորտի զարգացումն ավելիդանդաղ է ընթացել, եւ կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության հետեւանքով հիմնված է եղել էլեկտրաէներգիայի եւ շրջակա միջավլայրն աղտոտող այլ վառելիքների հենքի վրա կառուցված ջեռուցման անհատական լուծումների վրա, ինչը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի, մարդկանց առողջության վրա եւ անվտանգության տեսանկյունից խիստ

ռիսկային է։ Այդ իսկ պատճառով Համաշխարհային բանկն արդյունավետ, մաքուր, անվտանգ եւ մատչելի ջեռուցման ծառայություններ ապահովելու նպատակով ձեռնամուխ եղավ Քաղաքային ջեռուցման ծրագրի   իրականացմանը։
Ցուցահանդեսը լավ հնարավորություն է գնորդների, ջեռուցման տեխնոլոգիաների արտադրողների եւ ոլորտի այլ շահագրգիռ կողմերի համար նոր արդյունավետ, անվտանգ, մատչելի ու մաքուր տեխնոլոգիաների ծանոթանալու, ջեռուցման ոլորտում առկա հիմնախնդիրների շուրջ տեսակետներ փոխանակելու, հնարավոր լուծումները քննարկելու եւ, ընդհանուր առմամբ, ջեռուցման տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու համար։
Այս ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ընձենում խթանել ջեռուցման տեխնոլոգիաների արտադրող ընկերությունների, գնորդների եւ այլ ոլորտում առեւտրային հետաքրքրություններ ունեցող այլ ընկերությունների գործարար համագործակցությունը: Հուսով եմ, որ այս ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի ջեռուցման համակարգի հետագա զարգացմանը եւ հնարավորություն կընձեռի բոլոր մասնակիցներին իրենց ներդրումն ունենալ դրա կայացման գործում։

Համաշխարհային բանկ 
Քաղաքային ջեռուցման ծրագրի ղեկավար
  
123
<< Previous

 

print this page
Copyright© 2007, www.r2e2