Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտացված ցուցահանդես

Հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ողջունում եմ Ձեզ Ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտացված ցուցահանդեսի բացման կապակցությամբ։
Ինչպես հայտնի է, կենտրոնացված ջերմամատակարարման դադարումից հետո բազմաբնակարան շենքերում բնակվող հազարավոր ընտանիքներ օգտագործում են տարբեր վառելիքներով աշխատող ոչ կատարյալ սարքեր, որոնց կիրառումը հանգեցնում է բնակչության առողջության, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության։ Խնդիրը մասնակիորեն լուծվել է բնական գազի մատակարարման

միջոցով։ Սակայն, ցավոք միշտ չէ, որ կիրառվում են անվտանգ և մաքուր տեխնոլոգիաներ։ Եվ շատ հաճախ դա պայմանավորված է դրանց մասին իրազեկության ցածր մակարդակով։
Նախաձեռնելով այս ցուցահանդեսը, մենք առաջին հերթին նպատակ ունենք բնակչությանը ներկայացնել ջեռուցման սարքերի և համակարգերի շարքը, որն առկա է հայաստանյան շուկայում՝ ցուցադրելով դրանց ակնհայտ առավելությունը կենցաղում օգտագործվող շատ հաճախ ինքնաշեն սարքերի նկատմամբ։ Նաև ակնկալում ենք, որ ցուցահանդեսը կկայանա որպես հանդիպման վայր ջեռուցման խնդիրներով շահագրգիռ բոլոր կողմերի համար` արտադրողների, մատակարարների, շինարարների, բանկերի, սպառողների և այլն։
Ցուցահանդեսի ընթացքում քննարկումները հնարավորություն են տալիս նաև բացահայտել ոլորտի զարգացման խոչընդոտները և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ։

 

Հարգանքով`

 

 

/Տնօրեն` Թամարա Բաբայան

123
<< PreviousNext >>

 

print this page
Copyright© 2007, www.r2e2