Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտացված ցուցահանդես

Ողջունում եմ Ջեռուցման տեխնոլոգիաների ամենամյա երկրորդ ցուցահանդեսի֊ բացման կապակցությամբ։
Հասանելի եւ մատչելի ջեռուցման ապահովումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ընդունված Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի կարեւորագույն նպատակներից մեկն է:
Ծրագրի շրջանակներում վարկային ֆինանսավորում Է տրամադրվում բազմաբնակարանային շենքերի ջեռուցման վերականգնման համար: Կարեւորելով ջեռուցման ժամանակակից տեխնոլոգիաների դերը երկրի տնտեսական եւ Էներգետիկ անկախության ամրապնդման, Էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանոթյան համար, ՀՀ կառավարությունը բազմաթիվ միջոցներ է ձեռնարկել ոլորտի զարգացման ուղղությամբ: Դեռեւս 2002թ. հաստատվել Է ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարությունը, որում նախանշված միջոցառումների ֆինանսավորման նպատակով, Համաշխարհային բանկը աջակցելու Է Հայաստանի Հանրապետությանը` Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում: Կարծում եմ, այս ցուցահանդեսը եւս մեկ հնարավորություն է քազաքացիներին, համատիրություններին, ջեռուցում մատակարարող կազմակերպություններին` ժամանակակից արդյունավետ ջեռուցման տեխնոլոգիաներին ծանոթացնելու համար: Հուսով եմ, որ ցուցահանդեսում ներկայացված ջեռուցման տեխնոլոգիաների կիրառումր կապահովի Էներգակիրների խնայողական եւ տնտեսապես շահավետ օգտագործում, առավելագույն արդյունավետություն եւ շրջակա միջավայրի վրա բարենպաստ ազդեցություն։ Հաջողություն եմ մաղթում ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին։

 

ՀՀ  վարչապետ 

 

 

Սերժ Սարգսյան


123
Next >>

 

print this page
Copyright© 2007, www.r2e2