Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

“Բիոէթանոլի արտադրության հեռանկարները Հայաստանում”
նպատակային գիտակիրառական կլոր սեղան

ՀՀ էներգետիկայի նախարարության նիստերի դահլիճ
3-ը հոկտեմբերի 2007թ.

2007թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ էներգետիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նպատակային գիտակիրառական կլոր սեղան “Կենսաէթանոլի արտադրության հեռանկարները Հայաստանում” խորագրով: Միջոցառման կազմակերպիչն էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ): ՀՎԷԷՀ տնօրեն Թ.Բաբայանը բացման խոսքում նշեց, որ կլոր սեղանի նպատակն է քննարկել և իմի բերել հանրապետությունում մինչ օրս այս ուղղությամբ կուտակված փորձը և ուրվագծել մոտակա հեռանկարներում իրագործելի միջոցառումների և ուսումնասիրությունների հիմնական ուղղությունները:
Կլոր սեղանի աշխատանքներին իրենց մասնակցությունն էին բերել շահագրգիռ նախարարությունների (ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության), պրոֆիլային գիտական հաստատությունների (ՀՀ ԳԱԱ “Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն”, ՀՀ ԳԱԱ “Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական  ինստիտուտ” ՓԲԸ, “Արիակ” ՓԲԸ), տեղական և միջազգային կազմակերպությունների (“Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն” ՓԲԸ, “Էներգախնայողության ալյանս” կազմակերպություն, Սպիտակի զարգացման ասոցիացիա, ՄԱԿ ԶԾ/ԳԵՖ ծրագիր, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Համաշխարհային Բանկ (ՀԲ), ԱՄՆ Վերականգվող էներգետիկայի ազգային լաբորատորիա և այլն) ներկայացուցիչները, տեղական և արտերկրի փորձագետներ:
Հիմնարար ելույթներով հանդես եկան ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Գալստյանը, ԱՄՆ ՎԷ ազգային լաբորատորիայի ներկայացուցիչ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետազոտությունների և զարգացման գծով փոխնախագահ Գ. Տուրյանը, ՀՎԷԷՀ Վերականգնվող Էներգետիկայի Ծրագրի համակարգող Ա. Մարջանյանը, Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հ. Կարագուլյանը, ՀՀ ԳԱԱ “Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն”-ի գիտական ղեկավար Է. Աֆրիկյանը, ՀՀ բնապահպանության նախարության գլխավոր մասնագետ Մ. Ծառուկյանը:
Ծավալված շահագրգիռ և նպատակային քննարկումներին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ՀՀ Էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանը, Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական  ինստիտուտի, “Արիակ” ՓԲԸ-ի, ՀՀ ԳԱԱ “Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն”-ի առաջատար փորձագետները, Սպիտակի զարգացման ասոցիացիայի, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, ՀՀ բնապահպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ՀՎԷԷՀ-ի մասնագետները:
Կլոր սեղանի մասնակիցները կարևորեցին Հայաստանում կենսաէթանոլի արտադրության կազմակերպան հարցը` համարելով այն հասունացած, խիստ արդիական, հատկապես, հանրապետության էներգետիկ անվտանգության, առաջնային էներգակիրների բազմազանեցման ռազմավարության և բնապահպանական խնդիրների տեսանկյունից: Միևնույն ժամանակ, մատնանշվեց, որ նախատեսվող ուսումնասիրությունները պետք է կրեն ամբողջական, համալիր և համակարգված բնույթ` մի բան, որը նախկինում բացակայում էր:
Մասնավորապես, ընդգծվեց, որ ուսումնասիրությունները պետք է ընդգրկեն կենսաէթանոլի արտադրության համար տարաբնույթ հումքերի համեմատական վերլուծությունը` ներառյալ գետնախնձորը (Topinambur, Jerusalem artichok), դրանց հանրապետության բարձրադիր գոտիներում փորձնական աճեցումն ու արդյունավետ մշակման եղանակների որոշումը: Բացի այդ, կարևորվեց նաև կենսաէթանոլից զատ այլ հեռանկարային նյութերի (օլիգոֆրուկտաններ, ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ օշարակ և այլն) ստացման տեխնիկատնտեսական հիմնավորվածության հարցի ուսումնասիրումը: Շեշտվեց հանրապետությունում կենսաէթանոլի արտադրության “ինքնածախսման շեմի” ետադարձ հաշվարկով որոշման և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների տարբեր պարամետրերի (աճեցման և մշակման ծախսեր, բենզինի շուկայական գին և այլն) փոփոխությունից զգայունության հաշվարկի հրատապությունը: Մատնանշվեց նախատեսվող ուսումնասիրությունների ներդաշնակեցման հարցը ՌԴ “Տոպինամբուր” ազգային ծրագրի վերակենդանացման հետ կապված գործունեության հետ: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և իրականացման տեսանկյունից հատկապես կարևորվեց ՀՎԷԷՀ և “Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն” ՓԲԸ-ի համագործակցությունը և ուժերի համախմբումը: Նշվեց, որ առաջիկա ամսվա ընթացքում ՀՎԷԷՀ-ն կհրապարակի Հայաստանում կենսաէթանոլի արտադրության խնդիրների համալիր ուսումնասիրությանն ուղղված Վերականգնվող էներգետիկայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայությունների մատուցման մասին մտադրությունների հայտարարությունը:

ՀՎԷԷՀ, Վերականգնվող էներգետիկայի Ծրագրի Համակարգող
Ա. Հ.  Մարջանյան

Հաաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի եւ "Ամոնիքս Ինքորփորեյթիդ" ընկերության միջեւ կնքվել է հուշագիր մտադրությունների մասին. տեքստ...

 

print this page
Copyright© 2007, www.r2e2