Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը գործունեությունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Ջեռուցման տեխնոլոգիաների երրորդ մասնագիտացված ցուցահանդես

Հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ողջունում եմ Ձեզ Ջեռոջցման տեխնոլոգիաների երրորդ մասնագիտացված ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
Ինչպես հայտնի է, կենտրոնացված ջերմամատակարարման դադարումից հետո բազմաբնակարան շենքերում բնակվող հազարավոր ընտանիքներ օգտագործում են տարբեր վառելիքներով աշխատող ոչ կատարյալ սարքեր, որոնց կիրառումը հանգեցնում է բնակչության առողջության, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության:

Խնդիրը մասնակիորեն լուծվել է բնական գազի մատակարարման միջոցով: Սակայն, ցավոք միշտ չէ, որ կիրառվում է անվտանգ  և մաքուր տեխնոլոգիաներ: Եվ շատ հաճախ դա պայմանավորված է դրանց մասին իրազեկության ցածր մակարդակով:
Նախաձեռնելով այս ցուցահանդեսը, մենք առաջին հերթին նպատակ ունենք բնակչությանը ներկայացնել ջեռուցման սարքերի և համակարգերի շարքը, որն առկա է հայաստանյան շուկայում` ցուցադրելով դրանց ակնհայտ առավելությունը կենցաղում օգտագործվող շատ հաճախ ինքնաշեն սարքերի նկատմամբ:
Նաև ակնկալում ենք, որ ցուցահանդեսը կկայանա որպես հանդիպման վայր ջեռուցման խնդիրներով շահագրգիռ բոլոր կողմերի համար` արտադրողների, մատակարարների, շինարարների, բանկերի, սպառողների և այլն:
Ցուցահանդեսի ընթացքում քննարկումները հնարավորություն են տալիս նաև բացահայտել ոլորտի զարգացման խոչընդոտները և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

 

Հարգանքով`

 

 

/Տնօրեն` Թամարա Բաբայան

 

print this page
Copyright© 2007, www.r2e2