Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտացված ցուցահանդես

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1990-ականների սկզբին Հայաստանում արձանագրված տնտեսական անկումից հետո, երբ դադարեց կենտրոնացված ջերմամատակարարումը բազմաբնակարան շենքերում եւ դպրոցներում անարդյունավետ, մթնոլորտն աղտոտող եւ վտանգավոր ջեռուցման տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը դժվարություններ առաջացրեց սպառողների համար՝ բարձր վարձավճարներ, օդի զգալի աղտոտվածություն եւ դրա անմիջական ազդեցությունը մարդկանց առողջության եւ մթնոլորտի վրա։
Հայաստանը, չունենալով սեփական վառելիքային ռեսուրսներ, պարտադրված է արդյունավետ տնօրինելու առկա էներգեսփկ միջոցները։ Ջեռուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը զգալի նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության համար։ Հասանելի եւ մատչելի ջեռուցման ապահովումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրի (ԱՀՌԾ) կարեւորագույն նպատակներից է։ Արդյունավետ, մաքուր եւ ապահով ջեռուցման ծառայությունների
մատչելիությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ կառավարությունը, ԱՀՌԾ շրջանակում եւ Համաշխարհային բանկի ա այլ դոնորների աջակցությամբ որդեգրել է Քաղաքային ջեռուցման ռազմավարությունը (ՔՋՌ), որը հաստատվելէ 2002թ. ՀՀ կառավարաթյան որոշմամբ՝ նկատի ունենալով բազմաբնակարան շենքերի եւ դպրոցների ջեռուցման անարդյունավետ, աղտոտող եւ անապահով տեխնոլոգիաների համատարած կիրառման բացասական ազդեցությունը :

Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը վերջին մի քանի տարիներին ենթարկվել է կառուցվածքային բարեփոխումների և զգալիորեն վերականգնվել: ՀՀ կառավարությունը բազմաթիվ միջոցներ է ձեռնարկել ջեռուցման տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Քաղաքային ջեռուցման ռազմավարության շրջանակներում մշակված ծրագրի ֆինանսավորման նպատակով, Համաշխարհային  բանկն աջակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` տրամադրելով 15 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկ:

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՔՋԾ)

  • Արդյունավետ և ապահով ջեռուցման ծառայությունների համար նպաստավոր միջավայրի ստեղծում
  • Բազմաբնակարան շենքերի բնակարանների  ջեռուցման  նպատակով շահառուների վարկավորում
  • Կապիտալ  դրամաշնորհների տրամադրում անապահով ընտանիքներին ( շուրջ 9000 անապահով ընտանիք)
  • Դպրոցների ջեռուցում (100 քաղաքային դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնում)

ՔՋԾ-ն իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, որը գործում  է  2005թ-ից: Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է Հոգաբարձուների խորգհուրդը, որը նախագահում է ՀՀ վարչապետը: Հիմնադրամը նպատակ ունի դյուրինացնել  ներդրումներն  վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառներում և նպաստել Հայաստանում էներգախնայողության ու  վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացմանը, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը, մշակել անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանն ուղղված մեխանիզմներ:

print this page
Copyright© 2007, www.r2e2