Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Հիմնադրամը, որպես ոչ առևտրային հանրօգուտ նպատակներով գործող կազմակերպություն, ինքնուրույն իրավաբանական անձ` անկախ որևէ պետական մարմնից կամ հաստատությունից, ստեղծվել է ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 799-Ն որոշմամբ, ըստ որի կառավարությունը որոշում է դադարեցնել “Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր ԾԻԳ” պետական հիմնարկի գործունեությունը և  հիմնադրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են դյուրինացնել ներդրումներն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում և նպաստել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացմանը: Հիմնադրամի նպատակներն ու հիմնական գործողություններն ավելի մանրամասն ներկայացված են Հիմնադրամի կանոնադրության մեջ:

  
ԳՁ սահմանում է Հիմնադրամի գործառույթների հիմնական շրջանակը, ներառյալ գործունեության մանրամասները, ֆինանսական գործիքները, կառավարման կառուցվածքը, գնումների և ֆինանսական կառավարման համակարգը:  Այն նախատեսում է վերոնշյալ գործառույթների ընդհանրական ուղեցույց և չի հավակնում լինել ընդգրկուն կանոնակարգ: ԳՁ նպատակ ունի ստեղծել ծրագրի սկզբունքների և կիրառման համընդհանուր ըմբռնում բոլոր շահագրգիռ կողմերի համար և հիմք ստեղծել բոլորի համագործակցության համար:

Հիմնադրամի հիմնական փաստաթղթերն են

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ԿԱՆՈՆԱԴՐՈւԹՅՈւՆ  more...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՈՒՄ 28 ապրիլի 2005 թ.  թիվ...  more...

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ  more...

print this page
Copyright© 2007, www.r2e2