Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

“ԱՆԴՐՈՆ”  ԳՀԻ

375019  Երեւան,
Մանանձյան 33.
հեռ.՝ (37410) 42 38 40,  
ֆաքս-fax` 42 47 42                                               
e-mail: androntechnopark@rambrel.ru
Գլխավոր տնօրեն՝ Գ. Դեմիրճյան

„ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ տեխնոպարկի գործունեության վերաբերյալ

„ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ տեխնոպարկը մասնագիտացված է էլեկտրատեխնիկական հետևյալ իրերի նախագծման և փորձարկամ նմուշների պատրաստաման ուղություններով:

  1. Սինխրոն գեներատորների մինչև 100 կՎտ հզորությամբ և նրանց բազայի վրա դիզելային, բենզինային և երկմեքենայական ագրեգատներ:
  2. Յուղային տրանսֆորմատորներ մինչև 630 կՎԱ հզորությամբ, 6, 10 և 35 ենթակայաններ` ԽՁկ, կԽՁկ տիպերի:
  3. Էլեկտրամեքենայական փոխակերպիչներ 8ից մինչև 200 կՎտ հզորությամբ մինչև 21600 Հց հաճախականությամբ:
  4. Խոշոր էլեկտրական մեքենաներ և հիդրոգեներատորներ մինչև 2000 կՎտ  հզորությամբ:
  5. Հիդրոգեներատորների լարաման աֆտոմատ կարգավորման ու ղեկավարման սարքավորումներ (ապարատներ):
  6. Էլեկտրաստատիկ փոխակերպիչներ մինչև 10 կՎտ հզորությամբ, 200 և 400 Հց հաճախականությամբ:

Նշված  հիմնական ուղղություններով „ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ–ը ԽՍՀՄում հանդիսանում էր գլխամասային: „ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ –ում նախագծված իրերի սերիական արտադրությունը հիմնականում կատարվել է „Հայէլեկտրոմեքենա“ գործարանում և առաքվել է  աշխարհի ավելի քան 80 երկրներ:
Վերջին տարիներին USAD ամերիկյան կազմակերպության օգնության ծրագրերի շրջանակներում „ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻը „Burns and Roe“, ԱՄՆ ֆիրմայի հետ կնքեց պայմանագիր 600 կՎտ հզորության հիդրոգեներատորների լարման ավտոմատ կարգավորման ու ղեկավարման համար հինգ սարքավորումների նախագծման ու պատրաստման վերաբերյալ, որը հաջողությամբ իրականացվեց և հանձնվեց պատվիրատուին: Այս աշխատանքների շրջանակներում „ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ նախագծեց 600 կՎտ հզորության հիդրոգեներատորների գծագրերը, որոնց հիման վրա „Հայէլեկտրամեքենա“ գործարանում պատրաստվեցին հիդրոագրեգատներ և շահագորշման հանձնվեցին են ՀՀ տարբեր փոքր հիդրոկայաններում: Բացի սրանից, „Անդրոն“ ԳՀԻում „ԽԸիԸծ“ այլումինի գրոծարանի պատվերով նախագծվեց 300 կՎտ հզորության հիդրոգեներատորների գծագրերը և հանձնվեցին „Հայէլեկտրոմեքենա“ գործարանին պատրաստման համար:
Բացի սրանից „ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ –ի կողմից նախագծված և պատրաստված „2C“ սերիայի 30 կՎտ հզորության սինխրոն անկոնտակտ գեներատորների բազայի վրա ներկայումս ՀՀ –ում և Արցախում շահագործվում են մի քանի միկրոհիդրոկայաններ:
„ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ –ը  „Գրադ“□ ֆիրմայի հետ համատեղ վերջերս շահեց USAD, ԱՄՆ կողմից հայտարարված տենդեր ՀՀում միջինը 100 կՎտ հզորության միկրոհիդրոկայանների նախագծման, պատրաստման և շահագործման վերաբերյալ:
Ժամանակին մեր կողմից նախագծվել է նաև 0.25 և 1.0 կՎտ հզորության գեներատորներ քամու փոքր էլեկտրակայանների համար, որոնք նախատեսված էին փոքր ֆիրմաների համար  որպես հոսանքի աղբյուր:
„ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻում կատարվել են նախնական հաշվարկներ, որոնք թույլ են տալիս հաստատել, որ „ԺԸիԿ“ տիպի ասինխրոն էլեկտրաշարժիչների համար նախատեսված հիմնական դրոշմոցների (շտամբ) ու հարմարանքների, ինչպես նաև հիմնական կոնստրուկտիվ տարրերի օգտագործման շնորհիվ հնարավոր է նախագծել  ու հնարավորին կարճ ժամկետում պատրաստել ասինխրոն և սինխրոն հիդրոգեներատորների 160 –ից մինչև 280 կՎտ հզորությամբ, 500 –ից մինչև 2000 պտ/րոպե պտտաթվերով:
„ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻում նախագծված և „Հայէլեկտրամեքնենա“ գործարանում սերիական արտադրված մինչև 630 կՎԱ հզորության յուղային տրանսֆորմատորները և նրանց բազայի վրա էլեկտրական ենթակայանները լայն կիրառություն են գտել ինչպես ՀՀ էներգահամականարգում, այնպես էլ ԽՍՀՄ –ի տարածքում:
Ստատիկ էլեկտրափոխարկիչները` „Գարուն“ Տիպի, որոնք մշակվել են պատրաստվել են  „ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ –ում, օգտագործվում են պահակային ծառայության ստորջրյա թևավոր կատերներում:

„ԱՆԴՐՈՆ“ ԳՀԻ տեխնոպարկի
գլխավոր տնօրեն                                                                          Գ. Դեմիրճյան   

 
12345678910111213141516171819 20
 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2