Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

ՀԱՄԱՏԵՂ  ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՊԸ    "ՀՐԱՏ"

375019 ՀՀ, Երեւան,
Այգեձոր 1 նրբ.  22 շ.
հեռ.՝ (37410) 276469,  
ֆաքս-fax`  221427,                                              
e-mail: arnak@list.ru
Գործադիր տնօրեն՝ Մարգարյան Առնակ

Հիդրավլիկական մեքենաների արտադրություն

“Հրատ”  ՍՊ Ընկերությունը 1994 թվականից զբաղվում է հիդրավլիկական մեքենաների արտադրությամբ, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումների և հիդրավլիկական տարաների՝ ջրհան մեքենաների արտադրությամբ: Հիդրոէլեկտրակայանների սարքավորումների համալիրի մեջ մտնում են հիդրոտուրբինը, էլեկտրամեխանիկական և էլեկտրաէլեկտրոնային կարգավորիչները, տարբեր պտուտաթվերի հարմարեցման մեխանիզմները, բալաստային բեռի սարքերը, տարբեր տեսակի մուտքի և ելքի ձևավոր խողովակները, հենարանային շրջանակները, այլ սպասարկող սարքեր:
“Հրատ” ՍՊ Ընկերությունը Հայաստանի այն եզակի ձեռնարկություններից է, որը զբաղվում է հիդրավլիկական մեքենաների արտադրությամբ: 1995 թ. վերջին Ընկերությունը իր պահեստներում արդեն ուներ պատրաստի արտադրանքի առաջին նմուշները:
Ընկերության կողմից արտադրված մեքենաները տեղադրված են և տեղադրվում են Հայաստանի տարբեր մարզերում: Մասնավորապես՝ 1996 թվականից Գերմանիայի Մանհայմի հայկական համայնքի պատվերով ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղի համար նախագծվել և պատրաստվել է 100 կՎտ հզորությամբ փոքր հիդրոագրեգատ: Այստեղ նախատեսված էր արտադրված էլեկտրաէներգիան ուղղել տեղի փոքր գյուղատնտեսական օբյեկտներ (ալրաղաց, հավանոց, խոզանոց, օղու արտադրություն եւ այլն):
Նույն թվականին  Պաշտպանության նախարարության պատվերով Քալբաջարի շրջանի Ջիվանավան գյուղի N զորամասի համար նախագծվել եւ պատրաստվել է 2 հատ 75 կՎտ հզորությամբ հիդրոագրեգատ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1996 թվականի վերջին: ՀԷԿ ը գործարկվել է 1997 թվականի սկզբին եւ մինչեւ վերջերս հաջողությամբ աշխատում  և սպասարկում է զինվորական օբյեկտները:
Նույն թվականին “Save the children” եւ “Նպաստ” Հայկական բարեգործական ֆոնդի պատվերով նախագծվել եւ պատրաստվել է 70 կՎտ հզորությամբ հիդրոագրեգատ՝ Վայոց  Ձոր մարզի Եղեգիս  գյուղի համար: ՀԷԿ ի արտադրած էլեկտրաէնեգիան նախատեսված էր գյուղի դպրոցի, մանկապարտեզի, բուժկետի, բաղնիքի, հեռախոսային կայանի եւ այլ կենսական փոքր օբյեկտների կարիքների բավարարմանը:
1997 թվականին Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամի պատվերով, “Հրատ” ՍՊԸի կողմից իրականացվել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի խմելու ջրի ջրհան կայանի նախագիծը, որտեղ նախատեսված էր օգտագործել ընկերության արտադրության 350 կՎտ հզորության հիդրոտուրբինը, որի օգնությամբ պոմպը 50 լ/վրկ ջուրը կմղի 415մ բարձրության վրա գտնվող խմելու ջրի ջրավազանը:
2002 թվականին Վայոց  Ձոր Մարզում կառուցված Եղեգիս7  ՀԷԿի շենքում ժամանակավոր տեղադրվել է և հաջողությամբ աշխատել է “Հրատ” ՍՊԸ արտադրության հիդրոագրեգատ և  զարգացրել է մոտ 180 կՎտ  հզորություն, մինչև գերմանական արտադրության հիդրոագրեգատների կառուցումը և  ներկրումը:
        2003 թվականին Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում Մանթաշի ջրամբարի վերանորոգման նախագծի մեջ ներառնված էր ջրամբարի պատվարի ստորին հատվածում  նախագծել և կառուցել 60կՎտ հզորությամբ միկրո ՀԷԿ:  Ծրագիրը  հաջողությամբ  իրականացվել է` արտադրված էլեկտրոէներգիան օգտագործվում է ջրամբարը սպասարկող անձնակազմի, ամբողջ տարածքի լուսավորության և  այլ կարիքների համար:
2005 թվականին “Հրատ” ՍՊ Ընկերության կողմից արտադրված մեկ այլ հիդրոագրեգատ ԼՂՀ կառավարության օժանդակությամբ տեղափոխվել է Քարվաճառի շրջանի Հակ  վերաբնակեցված գյուղ, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ և մոտ ապագայում կավարտվեն: Այստեղ արտադրված էլեկտրաէներգիան խիստ կենսական է, քանի որ  գյուղը հայտնի պատճառներով ընդհանրապես զրկված է  էլեկտրաէներգիայից:
“Հրատ” ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում բազմաթիվ այլ տուրբիններ նախագծելու առաջարկություններ է ստացել Հայաստանի տարբեր մարզերից, Վրաստանից, Արցախից, սակայն համապատասխան ֆինանսավորումների բացակայության պատճառով այդ ծրագրերը չեն իրականցվել:
Ներկայումս “Հրատ” ՍՊԸն իրականացնում է 2 տիպային հիդրոագրեգատների` 30 և 60 կՎտ հզորության մանրամասն նախագծումը և կոնստրուկտավորումը, որը արդյունք է USAID շրջանակներում PA Government Servicis incի կողմից հայտարարված մրցույթի,  և որի հետևանքն է  լինելու  յուրաքանչյուր տիպից 25ական հիդրոագրեգատների  արտադրությունը:
***
          “Հրատ” ՍՊ Ընկերությունը մասնագիտացված է Բանկի տիպի լայնաշիթային, երկակի գործողության տուրբինների կոնստրուկտավորման ասպարեզում: Ընկերությունը երկար տարիների ընթացքում արտադրական հզորությունների և փորձարարական լաբորատորիայի խիստ կարիք է ունեցել: Համապատասխան աջակցությունների պայմաններում Ընկերությունը կարող է առաջարկել հանրապետության հիդրոէներգետիկ  օբյեկտներին 50ից մինչև 500 կՎտ  հզորության հիդրոագրեգատներ:
“ՀՐԱՏ”  ՍՊ Ընկերության
գործադիր տնօրեն՝                                            Մարգարյան Առնակ

 
Արտադրված է ՀՐԱՏ ֆիրմայի կողմից  
12345678910111213141516171819 20
 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2