Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

‘ՍՈԼԱՐԵՆ’ ՍՊԸ

Շրջանային փ. 2/2.
Երևան 375068, ՀՀ
Հեռ: +(374-10) 777-113
Ֆակս: +(374-10) 777-182
Էլ-փոստl: info@solaren.com
Ինտերնետային էջ: www.solaren.com
Տնօրեն` Վ. Աֆյան

‘ՍոլարԷն’ ՍՊԸ-ն առաջարկում է վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաներ և ծառայություններ.

  • SECO ապրանքանիշի հարթ արևային ջրատաքացուցիչներ (թեստավորված և EN12975 և ISO9806 սերտիֆիկատներ ստացած Գերմանիայում )
  • Արևային ջրատաքացման համկարգեր տաք ջրամատակարարման և տարածքի ջեռուցման համար
  • Կենսագազի համակարգեր կենսագազ և էկոլոգիապես մաքուր պարարտանյութ արտադրելու համար
  • Էլեկտրաէներգիայի արտադրման ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրում ավտոնոմ կամ ցանցի հետ համատեղ աշխատելու հնարավրությամբ
  • Ջերմային և էլեկտրաէներգիայի կոմբինացված արտադրման նախագծերի մշակում
  • Հողմային պաշարների մոնիթորինգ և հողմաէներգետիկ պոտենցիալի գնահատում
  • Հողմաէներգետիկ նախագծերի մշակում
  • Վերականգնվող էնեգետիկայի ոլորտում տեխնիկական և քաղաքականության զարգացման խորհրդատվություն

4 մ2 արևային դաշտով ջրատաքացման համակարգ  (թերմոսիֆոնային համակարգ)                                           


8 մ2 արևային դաշտով ջրատաքացման համակարգ (ֆոտոէլեկտրական էներգիայով սնուցվող պոմպերով և հսկման սարքով)


64 մ2 արևային դաշտով ջրատաքացման համակարգ (տարածքի ջեռուցման և սառեցման համար)


40 մ2 արևային դաշտով ջրատաքացման համակարգ (արտադրական կարիքների համար)                           


50 մ3 մեթանտենկով կենսագազի համակարգ (կաթնամթերքի արտադրամասի համար)

16 մ2 արևային դաշտով ջրատաքացման համակարգ (հատակի ջեռուցման համար)

Տեղեկություն ընկերության մասին

“ՍոլարԷն” ՍՊԸ-ն 2000թ. հիմնադրված մասնավոր արտադրական, վերականգնվող էներգետիկայի նախագծեր մշակող և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է: Ընկերության աշխատակազմը մոտ քարրորդ դարի աշխատանքային փորձ ունի արևային և հողմաէներգետիկական ճարտարագիտության բնագավառում: Ներկայումս ընկերությունում աշխատում են 20 աշխատողներ:

“ՍոլարԷն” ընկերությունը ընդգրկված է եղել ֆոտոէլեկտրական և արևային ջրատաքացման համակարգերի տեղադրման և կենսագազի արտադրման ու հողմաէներգետիկ պաշարների մոնիթորինգի շատ նախագծերի իրականցմանը Հայաստանում: Ընկերությունը գործակցային լավ կապեր է հաստատել Եվրոպական, ԱՄՆի և Ռուսաստանի ընկերությունների և կազմակերպությունների հետ, և մասնակցել է Հայաստանում միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորված շատ նախագծերում:

Ընկերության արտադրական հիմանկան գործունեությունը կապված է արևային ջրատաքացուցիչների և ջրատաքացման համկարգերի արտադրության, կենսագազի նախագծերի իրականացման և ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրման հետ:

Ընկերության կողմից նախագծված և արտադրվող SECO արևային ջրատաքացուցիչները թեստավորվել և ISO9806 և EN12975 սերտիֆիկատներ են ստացել Գերմանիայում: Որպես բարձր որակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող ապրանք, SECO արևայիան ջրատաքացուցիչների` Գերմանիայում վաճառքի դեպքում, գնորդը կարող է դիմել Գերմանիայի դաշնային կառավարության կողմից տրվող սուբսիդիա ստանալու համար:

“ՍոլարԷն” ընկերությունը արտադրել և տեղադրել է մոտ 150 մ2 արևային դաշտով ջրատաքացման համակարգեր Երևանում և Հայաստանի տարբեր շրջաններում: Ներկայումս ընկերությունը մշակել և իրականցնում է ցանցին համակցված 100 կՎտց ջերմային և էլեկտրաէներգիայի կոմբինացված և 10 կՎտց` շենքի տանիքի հետ համակցված ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրման նախագծեր:

Ընկերությունը հնարավորություն ունի իր հզորությունները ընդլայնելու հետևալ ուղղություններով`

ա/ արևային ջրատաքացման համկարգերի արտադրություն
բ/   կենսագազի նախագծերի մշակում և իրականացում

  1. ջերմային և էլեկտրաէներգիայի կոմբինացված համակարգերի տեղադրման նախագծերի մշակում և իրականացում
  2. ֆոտոէլեկտրական մոդուլների արտադրություն
  3. հողմաէներգետիկ պաշարների մոնիթորինգ և նախագծերի մշակում
  4. մեխանիկական հողմակների արտադրություն

Որպես ընկերության կողմից որդեգրված որակյալ արտադրության կազմակերպման (QC 100 Total Quality Management) հավաստիք, միջազգային` Business Initiative Directions International Organization կազմակերպությունը "ՍոլարԷն" ընկերությանը շնորհել է Century Quality Era Award պատվոնշանը:

SolarEn, LLC a private company offers renewable energy products and services.
SECO flat plate solar collectors (EN12975 and ISO9806 tested and certified in Germany)
Solar water heating systems for hot water supply and space heating
Biogas systems for biogas and ecologically clean fertilizer production
Installation of photovoltaic systems for autonomous and grid connected
power supply
Development of combined heat and power (CHP) projects
Monitoring of wind resources and assessment of wind energy potential
Development of wind energy projects
Technical and policy consultancy in renewable energy

12345678910111213141516171819 20
 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2