Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

“ԵՌԱՆԴ” ԳԻՏԱ-ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ  ՖԻՐՄԱ

Երեվան, 375002, Սպենդիարովի փ., 3 – 6,
հեռ. 53.23.50,
e-mail: jdavidyan@yahoo.com
տնօրեն : տեխնիկական գիտությքւնների դոկեոր,
Ժ. Դավիդյան,   

Տեխնիկական առաջարկություն
Հայաստանում հիդրոէներգաագրեգատների ստեղծման վերաբերյալ

Փոքր էներգետիկայի դրությունը

Հայաստանի փոքր գետերի և ջրատարների հիդրոէներգետիկ պոտենցիալը կազմում է շուրջ 350400 ՄՎտ (որոշ տվյալներով՝ մինչ 600 ՄՎտ):
Հայաստանի փոքր գետերի և ջրատարների վրա կառուցվող փոքր ՀԷԿերի տեսակարար արժեքները և ներդրումների փոխհատուցման ժամկետները ավելի նախընտրելի են, քան մեծ ՀԷԿերի, ջերմաէլեկտրակայանների, ատոմակայանների:
Վերջին ժամանակում Հայաստանում կտրուկ մեծացել է կառուցվող փոքր ՀԷԿերի քանակը, մեծացել նրանց կառուցման կապիտալ ներդրումները, սահմանվել փոքր ՀԷԿերից գնվող էլեկտրաէներգիայի բարձր գներ, կարգավորվել է արտոնագրերի ստացման գործընթացը:
Սակայն փոքր հիդրոէներգետիկայի զարգացման ճանապարհին լուրջ արգելք է հանդիսանում Հայաստանում փոքր ՀԷԿերի հիդրոագրագատների և անհրաժեշտ գեներատորների արտադրության բացակայությունը: Այդ պատճառով փոքր ՀԷԿերի սեփականատերերը ստիպված են ագրեգատները և գեներատորները գնել Ռուսաստանում կամ եվրոպական երկրներում, կամ օգտագործել ինքնագործ անկատար տեխնիկական լուծումներ և սարքեր: Ռուսաստանում և եվրոպական երկրներում արտադրվող հիդրոագրեգատների գները բարձր են՝ շուրջ 200300 $/կՎտ և ավելին, չհաշված տրանսպորտային և մաքսայն ծախսերը և այլ սարքավորումների ծախսերը: Արդյունքում՝ նվազեցվում են փոքր ՀԷԿերի տեխնիկատնտեսական ցուցանիշները, մեծացվում գումարների փոխհատուցման ժամկետները, իսկ երբեմն վարկաբեկվում փոքր հիդրոէներգետիկայի բուն գաղափարը:

Առաջարկության նպատակը

Ստեղծել Հայաստանում փոքր ՀԷԿերի համար կատարելագործված գեներատորների, հիդրոագրեգատների և կառավարման ապարատուրայի արտադրություն: Նշված սարքերը իրենց տեխնիկական բնութագրերով և հուսալիությամբ չպետք է զիջեն արտասահմանյան նմուշներին, բայց ունենան ավելի ցաձր գներ և ինքնարժեք:
Նշված գեներատորները, հիդրոագրեգատները և ապարատուրան պետք է օգտագործվեն հիմնականում Հայաստանի փոքր ՀԷԿերում, նաև արտահանվեն արտերկրներ:

Առաջակության էությունը
“ԵՌԱՆԴ” գիտաինժեներական ֆիրման կարող է կատարել փոքր ՀԷԿերի գեներատորների, հիդրոագրեգատների և ավտոմատ կառավարման սարքավորունմերի մշակումը, ապահովել նրանց արտադրությունը, մատակարարումը և սպասարկումը, ինչպես նաև ենթածառայողական աշխատանքները:
Աշխատանքի կոնցեպցիան և պայմանները հետևյալն են:

Հիդրոագրեգատների արտադրությունը

Հիդրոագրեգատները պետք է արտադրվեն և մատակարարվեն համալրված, հետևյալ կազմով.
տուրբին և գեներատոր, կառուցվածքորեն միավորված որպես մեկ բլոկ, ավտոմատ կառավարման և հսկողության սարքավորունմեր, բարձրավոլտ տրանսֆորմատոր (անհրաժեշտության դեպքում) և գծային անջատիչ ՝ պատվիրատուի պահանջով, խողովակային փականներ էլեկտրաշարժաբերով՝ պատվիրատուի պահանջով:
Հայաստանի փոքր ՀԷԿերի հզորությունները և բնութագրերը տարբեր են՝ մի քանի Կիլովատից մինչ մի քանի Մեգավատ: Մշակմանը առաջարկվող հիդրոագրեգատների  տեխնիկապես և տնտեսապես առավել նպատակահարմար պարամետրները հետևյալն են.
հզորություն՝                        500 և 1000 ԿՎտ,
պտտման արագություն՝ 1000 պտույտ/վարկյան,
ճնշում՝                                  20ից մինչ 100 մետր,
ջրածախս (ելք)՝                  հզորությանը համապատասխան:
Արտադրության և մատակարարման պետք է ընդունվեն տվյալ պարամետրերի տիրույթում ցանկացած ագրեգատ:
Հիդրոագրեգատների տեսակարար գինը պետք է լինի 120180 $/կՎտ:

Գեներատորների արտադրությունը

Մշակմանը առաջարկվող գեներատորների պարամետրները հետևյալն են.
հզորություն՝    500 և 1000 ԿՎտ,
պտտման արագություն՝    1000 պտույտ/վարկյան:
Նշված գեներատորները կարող են մշակվել “ԵՌԱՆԴ” գիտաինժեներական ֆիրմայի կողմից գոյություն ունեցող կոնստրուկցիաների հիման վրա:     
Գեներատորների տեսակարար գինը սերիական արտադրությունում կլինի 4070 $/կՎտ և ցածր (կճշտվի նախագծման ժամանակ): Նշված գեներատորները կարող են օգտագործվել Հայաստանի փոքր ՀԷԿերի հիդրոագրեգատներում, նաև որպես համալրող սարքեր մատակարարվել հիդրոագրեգատներ արտադրող գործարաններին Ռուսաստանում, Իրանում և այլն:  

Տուրբինների արտադրությունը

Մշակմանը առաջարկվող հիդրոագրեգատների տուրբինները պետք է օգտագործվեն և մշակվեն հետևյալ երկու փուլերով:

Թիվ 1 փուլ՝ մոտակա 1-2 տարիների ընթացքում:

Որպես տուրբին մշակվող հիդրոագրեգատների համար կարող են օգտագործվել.

1) Ռուսաստանում կամ այլ երկրներում արտադրվող տուրբիններ 100150 $/կՎտ ոչ ավելին տեսակարար գնով, կամ
2) Ռուսաստանում արտադրվող պոմպեր 2040 $/կՎտ տեսակարար գնով:
Ներկայումս Հայաստանում տարածվող կարծիքը՝ տուրբինային ռեժիմում աշխատող պոմպերի իբր ցածր ՕԳԳ մասին, չի համապատասխանում իրականությանը և հետապնդում է տեխնիկայից և տնտեսությունից հեռու նպատակներ:

Թիվ 2 փուլ՝ հետագա տարիների համար:

Նպատակահարմար է Հայաստանում կազմակերպել տուրբինների սեփական արտադրություն՝ Ռուսաստանի կամ եվրոպական երկրների արտադրող գործարանների գոյություն ունեցող կամ պատվիրված տեխնիկական փաստաթղթերով՝ 70100 $/կՎտ ոչ ավելին տեսակարար գներ ապահովելու պայմանով:

Ներկայումս Հայաստանում առանձին անձանց և կազմզկերպությունների կողմից մշակվում և պատրաստվում են տուրբինների նմուշներ փոքր ՀԷԿերի համար: Սակայն նրարց նախագծման, արտադրության և շահագործման փորձը բավարար չե, հուսալիության մակարդակը չի հաստատված, գները անկայուն: Հայաստանում մշակվող և պատրաստվող տուրբինները հետագայում կարող էին օգտագորխվել հիդրոագրեգատներում նրանց բարձր հուսալիության և 5080 $/կՎտ ոչ ավելին տեսակարար գների երաշխիքի դեպքում: Ներկայունս դա երաշխավորված չե:

Ավտոմատ կառավարման սարքավորունմերի կատարումը
Հիդրոագրեգատների և ՀԷԿերի ավտոմատ կառավարման սարքավորունմերը պետք է ապահովեն նրանց հուսալի աշխատանքը առանձ մշտական սպասարկող անձնակազնի:
Տեսակարար գինը սերիական արտադրությունում կլինի 1020 $/կՎտ:

Արտադրություն
Նշված գեներատորների, հիդրոագրեգատների և ավտոմատ կառավարման սարքավորունմերի արտադրությունը և փորձարկումները կարող են կազմզկերպվել “ԵՌԱՆԴ” գիտաինժեներական ֆիրմայի կողմից գոյություն ունեցող ձեռնարկությունների արտադրական բազայի հիման վրա (“Հիդրոէներգոմոնտաժ” ձեռնարկություն և այլն):
“ԵՌԱՆԴ” գիտաինժեներական ֆիրման կարող է, օգտագարծելով իր արտադրական կապերը, մասնակցություն ունենալ փոքր ՀԷԿերի համար տուրբինների սերիական արտադրության  կազմզկերպման մեջ:

“ԵՌԱՆԴ” գիտա-ինժեներական ֆիրմայի բնութագիրը

Անվանում

“ԵՌԱՆԴ” գիտաինժեներական ֆիրմա

Գրանցման թիվը

286.110.00491

Գրանցման օրը

19.11.94

Ձեռնարկության կոդը

16097450

Սեփականության կոդը

16

Վկայականի թիվը

01 A 003928

Հարկավճարողի հաշվարկային թիվը

02517286

Գործունեության հիմնական տեսակները

Էլեկտրատեխնիկական սարքավորումների նախագծում և արտադրություն, կոդ 31101:
Այլ Էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն, կոդ 3190:

Հասցե

Երեվան, 375002, Սպենդիարովի փ., 3 – 6

Հեռախոս

53.23.50

email

jdavidyan@yahoo.com

Տնօրեն

Ժան Դավիթի Դավիդյան,
տեխնիկական գիտությքւնների դոկեոր,
Հայաստանի գիտնականների Միության անդամ

Մասնագետների կազմը

Հիդրոսարքավորումների, Էլեկտրական մեքենաների, էլեկտրասարքավորումների, ավտոմատ կառավարման համակարգերի մշակողինժաներներ, էլեկտրիկ, մեխանիկ կոնստրուկտավորողներ:  

Կատարված մշակումներ

“Ավան ՀԷԿ”, 200 ԿՎտ հզորությամբ, խմելու ջրի ջրատարի վրա տեղակայված հիդրոէլեկտրակայան

“ՀԷԿ1”, 800 կՎտ հզորությամբ Ապարանի խմելու ջրի ջրատարի վրա տեղակայված հիդրոէլեկտրակայանի էլկտրասարքավորումներ և ավտոմատիկայի համակարգ

Մանթաշի ջրամբարից դեպի Արթիկ քաղաք տանող խմելու ջրի ջրատարի վրա տեղակայված 1600 կՎտ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿերի կասկադի նախագիծ (Բիզնեսծրագիրը փորձաքննություն է անցել ամերիկյան PA Consulting ֆիրմայի փորձագետների կողմից)

16 ԿՎտ հզորությամբ ջերմաէլեկտրակայան ամերիկյան ESI ֆիրմայի Երեվանի օֆիսի էլեկտրա և ջերմասպասարկման համար  

16 ԿՎտ հզորությամբ ջերմաէլեկտրակայան Երեվանի թիվ 55 դպրոցի էլեռտրա և ջերմասպասարկման համար  

Դիզելէլեկտրակայաններ ՀՀ Ազգային Ակադեմիայի “Մաշտոց” Ինժեներական Կենտրոնի և ք.Աշտարակի “Ագրոսերվիս” Վարչության պատվերով

 

“Ավան ՀԷԿ”, 200 ԿՎտ հզորությամբ, խմելու ջրի ջրատարի վրա տեղակայված հիդրոէլեկտրակայանի մեքենայական դահլիճը

Մշակումը կատարված է “ԵՌԱՆԴ” գիտաինժեներական ֆիրմայի կողմից

“ՀԷԿ1”, 800 կՎտ հզորությամբ Ապարանի խմելու ջրի ջրատարի վրա տեղակայված հիդրոէլեկտրակայանի կառավարման համակարգ Մշակումը կատարված է  “ԵՌԱՆԴ” գիտաինժեներական ֆիրմայի կողմից


12345678910111213141516171819 20
 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2