Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

ՌՖԷԻ
(Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի Ինստիտուտի)
Հատուկ Կոնստրուկտորական բյուրո

Հասցեն. 378410, Աշտարակ, Բագավան փ.1
Հեռախոս/ֆակս. (374.232) 33319
E-mail . rms @ web.am
Տնօրեն – Ռոբերտ Աշոտի Սարգսյան

Հիմնվել է 1977թ.
Վերակազմավորվել է 2003թ դառնալով  փակ բաժնետիրական ընկերություն:
Գործունեության հիմնական ուղղությունները. գիտա-տեխնիկական մշակումներ, փորձնա-կոնստրուկտորական աշխատանքներ, սերիական արտադրության  կազմակերպում այլընտրանքային էներգետիկայի և արտադրության ավտոմատացման ոլորտներում:
Ստեղծել ենք տուրբո-պոմպ համակարգը առանց էլեկտրականության  ջուր մղելու համար, որի նմուշներից մեկը մեր կողմից արտադրվել, տեղադրվել է Աշտարակի ձորում Քասախ գետի վրա և 50 լ/վրկ ջուր մղում 85մ բարձրության վրա:
Մշակվել և արտադրվել են մի շարք փոքր Հէկ-եր ևս:
Հիդրոէներգետիկայի  ոլորտում Ընկերությունը հնարավորություն ունի կատարել հետևյալը.

  1. Բանկի-Միտչել տիպի մինչև 500կվտ հզորությամբ հիդրոտուրբինների նախագծում և պատրաստում  (տարբեր H  և  Q ըստ տեղանքի):
  2. Ցանկացած տիպի հիդրոտուրբինների  ավտոմատ կառավարման սխեմաների նախագծում և իրագործում:
  3. Ավտոմատիկայի սարքերի և պաշտպանության սարքավորումների նախագծում և պատրաստում հեռազդու կարգավորմամբ :
  4. Վթարային կառավարման շարժաբերների նախագծում և իրագործում   12 – 24վ հաստատուն էլ.լարման համար:
  5. Նախագծվող  ՀԷԿ-երի հզորության որոշման համար անհրաժեշտ ջրահոսքի պարամետրերի չափում:
  6. ՀԷԿ-երի համակարգերի, այդ թվում էլեկտրական, ավտոմատիկայի և էլ. պաշպանության, - վերանորոգման  և կարգաբերման հետ կապված աշխատանքների  իրագործում:
  7. Հիդրոմեխանիկական սարքերի փորձարկում ՕԳԳ-ի որոշման նպատակով:
  8. Էլեկտրական և պաշտպանիչ ավտոմատ հատուկ սարքերի վերանորոգում (վոլտմետր, ամպերմետր,տախոմետր ,թվային տարբեր սարքավորումներ, գերձայնային դեֆեկտոսկոպներ  և այլն):
  9. Անկյան և գծային տեղափոխությունների չափիչների (encoders), փականների բացվածության աստիճանի չափիչների նախագծում և արտադրություն:
  10.  Մինչև 100 կվտ ասինխրոն շարժիչներով շարժաբերների կառավարման համակարգերի նախագծում:

     Արեգակնային էներգետիկայի ոլորտում կարող ենք նախագծել և արտադրել արևին հետևող սարքեր ( tracker ) , խտացման  ֆոտովոլտաիկ (concentrator PV) մարտկոցների ֆրենելի ոսպնյակներ, հայելիներ, կառուցվածքներ և այլն:
Մեր տրամադրության տակ ունենք ավելին քան 5000մ2 արտադրական և լաբորատոր տարածքներ ինչպես նաև մոտ 250 որակյալ մասնագետ:

     Կից ներկայացվում է բիզնես ծրագիր (6 էջ) և առաջարկ (1 Էջ):

Հիդրոտուրբինների, հիդրոպոմպերի, փոքր ՀԷԿ-երի արտադրություն
Բիզնես ծրագիր

1. Նպատակը և խնդիրները
Ծրագրի նպատակն է մշակել հիդրո-համակարգեր, որտեղ նախագծման սկզբնական փուլում հաշվի կառնվեն կոնկրետ տեղանքի հիդրո-տեխնիկական տվյալները (ջրի ելքը, նիշերի տարբերությունը և տեղանքների շինարարական առանձնահատկությունները):
Նման մոտեցումը.

  1. Հնարավորություն կտա կոնկրետ տեղանքի համար նախագծել և ստեղծել հիդրոտուրբիններ համեմատաբար բարձր օգտակար գործողության գործակցով սերիական հիդրոտուրբինների նկատմամբ, որտեղ գործնականում հնարավոր չէ լռիվ հաշվի առնել տեղանքի հիդրոտեխնիկական բնութագրերը:
  2. Հիդրոտուրբոպոմպերի նախագծման ընթացքում առավելագույնս կհամաձայնացվեն նրանց տեխնիկական բնութագրերը, կապահովվի բարձր օ.գ.գ. և համակարգից կհանվի էլեկտրաշարժիչը:
  3. Հնարավորություն կնձեռվի ստեղծել փոքր ՀԷԿ-հիդրոտուրբոպոպ համալիր: Հիդրոտուրբոպոպի կիրառումը հնարավորություն կտա, որպես օրինակ, ջրանցքներից թափվող ջրի էներգիան օգտագործելով, այդ ջրի մի մասը առանց էլեկտրական էներգիայի բարձրացնել ավելի բարձր մակարդակի, քան ջրանցքի մակարդակն է: Այս առումով հարմար օրինակ կարող է ծառայել մեր կողմից առաջարկված Բյուրական գյուղի տարածքի ջրարբիացման ծրագիրը, որով նախատեսվում է օգտագործել Արզնի-Շամիրամ ջրատարից գահավիժող ջրի էներգիան:

Հետքրքրություն է ներկայացնում նաև խմելու ջրի մղման խնդիրը առանց էլեկտրաէներգիայի օգտագործման:
Օրինակ, Քասախ գետի ջրի էներգիան ագտագործելով, կարելի է Արտակի էլեկտրապոմպակայանը փոխարինել հիղրոպոմպակայանով և Աշտարակ քաղաքին շուրջօրյա մատակարարել ջրով:

2. Ձեռնարկության պատմությունը
Հատուկ Կոնստրուկտորական Բյուրոն ստեղծվել է 1978 թ. ՌՖԷԻ էլեկտրոնային Ավտոմատիկայի բաժնի հիման վրա, որտեղ անկյան թվային փոխակերպիչներով զբաղվում էին 1963 թ.: Այդ տարիներին ստեղծվել է փոքր տրամագծով (մինչև 3 մմ) անկյան թվային փոխակերպիչներ մինչև 10 երկուսական կարգ լուծունակությամբ և 22 երկուսական կարգի ճշգրիտ անկյան թվային փոխակերպիչներ: Բացի այդ կատարվել են պատվերներ ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտների պատվերով:
ՀԿԲն ստեղծվել է անկյան թվային փոխակերպիչների աճող պահանջարկր բավարարելու համար:
1980 թ. մշակվել և սերիական թաղարկման է դրվել 14կարգային ֆոտոէլեկտրական բացարձակ հաշվանքով "ՄԽԻԹԱՐ" անկյան թվային փախակերպիչր, որը մինչ այժմ օգտագործվում է "MԼթ" և "հձ" ռազմական ինքնաթիռներում: Ստեղծվել են նաև 12, 23, 15, 17 կարգային փոխակերպիչները, որոնք անցել են բոլոր տեսակի միջգերտեսչական փորձարկումները և համապատասխանում են նորագույն ռազմական տեխնիկային ներկայացվող պայմաններին:
19851991 թթ. հետազոտվել և ստեղծվել են ֆոտոընդունիչներ դեպի ուլտրամանուշակագույնը ընդլայնված տիրույթով:
19921996 թթ. մշակվել, պատրաստվել և փորձարկվել է երկարանցքային հեռազդու ավտոմատ կառավարվող հարթակը Ռ.Դ. Գիտությունների Ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի և տիեզերական "էներգիա" գիտաարտադրական միավորման պատվերով, որը 1996 թ, մինչև 2001 թ. մարտը աշխատել է բաց տիեզեքում "МИР" կայանի կազմում:
19961997 թթ. մշակվել, պատրաստվել և տեղադրվել են անկյան թվային փոխակերպիչներ Երևանի ՀԷԿում հեղուկ վառելանյութերի և գազի ծախսի չափման համակարգում:
19932000 թթ. ՀԿԲն ընտրել է իր գործունեության համար մի նոր ուղղություն, որը վերաբերվում է հիդրոտուրբինների, Հիդրոտուրբոպոպերի և փոքր ՀԷԿերի արտադրությանը:
Այս բնագավառում ՀԿԲի կողմից մշակվել և պատրաստվել է փոքր ՀԷԿ 7 կվտ հզորությամբ, որը տեղադրվել է Աշտարակի ձորում խմելու ջրի խողովակաշարի վրա: 1998 թ. փախստականների նորվեգիական խորհրդի միջոցներով Աշտարակի ձորում Քասախ գետի վրա տեղադրվել է ՌՖԷԻ ՀԿԲում նախագծված և պատրաստված տուրբոպոմպակայանը, որը մինչ օրս 50 լ/վրկ ջուր է մղում 85 մ բարձրության վրա գտնվող "Նարեկ" թաղամասին:
ՀԿԲի կողմից հետազոտվել են երկրի մի շարք հեռանկարային տեղանքներ Տաշիրում, Իջևանում, Թալինում, Բյուրականում, Ապարանում, Գորիսում, Քաշաթաղում, ԼՂՀում փոքր ՀԷԿերի և ւոուրբոպոմպ համալիրի տեղադրման համար:

Այս հարցերով նյութերն ուղարկվել են Կառավարության քննարկման համար:

3. ձեռնարկության ֆինանսական վիճակը
Ներկայումս ՀԿԲում աշխատում է 50 մարդ, որոնք զբաղված են երեք բյուջետային թեմաների կատարմամբ և արտաբյջետային հետազոտական աշխատանքներով կապված ջրի և արևի էներգիայի օգտագործման հետ, քամու արագության և ուղղության թվային չափիչների ստեղծմամբ:
ՀԿԲում միջին աշխատավարձը կազմում է 10.000 դրամ:
ՀԿԲն աշխատակիցներին աշխատավարձի գումար պարտք չէ, վճարված են բոլոր հարկային պարտավորությունները, դեբիտորական պարտքեր չկան:

4. ՀԿԲ-ի արտադրանքի նկարագրությունը
Ներկայացվող ծրագրի շրջանակում ենթադրվում է մշակել և արտադրել.

  1. Տուրբոպոմպ հիդրոէներգետիկ համակարգ, որն ունակ է մղել ջուր ոչ էլեկտրական եղանակով տուրբինի մուտքին տրվող ջրի էներգիայի միջոցով:
  2. Հետազոտել Արագածոտն մարզի ջրային ռեսուրսները և նրանց հնարավոր օգտագործումը էլեկտրական էներգիա ստանալու և ոռոգման ու խմելու ջուր մատակարարելու համար: Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ստեղծել տուրբինի մուտքում Hy ճնշում QT ջրի ելքով:

Եթե տուրբինը օգտագործվում է տուրբոպոմպ համակարգում (նկ 1.) Qp քանակության ջուրը Hp բարձրության վրա մղելու համար, ապա համակարգի գործողության սկզբունքը նկարագրվում հետևյալ հավասարմամբ
QpHp=KTKpHTQT
որտեղ KT- տուրբինի արդյունավետությունն է (օ.գ.գ.), որը հասնում է մինչև 95%ի:
KP  պոմպի արդյունավետությունն է:
Այստեղ տուրբոպոմպը գործում է որպես հիդրոտրանսֆորմատոր, ստանալով մուտքում QT մ3/վրկ ջուր HT մ ճնշման տակ և ելքում տալով QP մ3/վրկ HP մ ճնշման տակ. մղումն իրականացվում է տուրբինով անմիջականորեն շարժաբերվող պոմպի միջոցով:
Տուրբինի մուտքային ճնշումն ստեղծվում է դերիվացիոն խողովակաշարի միջոցով, որի երկարությունը LD պայմանավորված է անհրաժեշտ ճնշման մեծությամբ և գետի (ջրանցքի) թեքությամբ.

որտեղ KR գետի թեքությունն է:
Մղվող ջուրը ճնշումային խողովակաշարով հասցվում է HP բարձրության վրա գտնվող սպառողին:
Այսպիսով, պոմպը գործարկելու համար անհրաժեշտ հզորությունը կորզվում է դերիվացիոն խողովակաշարով անցնող ջրից և ուղիղ համեմատական է QTHT արտադրյալին:
Ոռոգման համակարգում պոմպի մուտքին տրվում և նույն ջուրը (գետի ջրանցքի), ինչ տուրբինի մուտքին, մինչ դեռ տուրբոպոմպի միջոցով լուծվում է նաև խմելու ջրի մատակարարման խնդիրը առանց էլեկտրաէներգիայի սպառման: Այս դեպքում պոմպի մուտքին տրվում է խմելու ջուր, եթե աղբյուրը գտնվում է գետի կամ ջրանցքի մոտակայքում: Ջրի պահանջարկի բացակայության դեպքում տուրբինով շարժաբերվում է գեներատորը, որն արտադրում է հաշվարկային հզորությանը համարժեք էլեկտրաէներգիա:
Այսպիսով հնարավոր է դառնում բազմաթիվ պոմպակայանների փոխակերպումը էլեկտրաէներգիայի սպառողից  արտադրողի:
Օրագրի շրջանակներում մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է Նազրվանէճմիածին (կամ այլ) խմելու ջրատարի վրա տեղադրել փոքր ՀԷԿ, ստանալ 7075 կվտ հզորության էլեկտրաէներգիա և այն տալ էլ. ցանցին:
Այս աշխատանքները կատարելու համար կպահանջվի 25 մլն դրամ, որը կբախշվի հետևյալ կերպ.
1. Հիդրոտուրբինների նախագծում և պատրաստում                     7մլն. դր.
2. Գեներատորի ձեռքբերում                                                                  1.5մլն. դր.
3. էլեկտրական կարգավորիչ սարքավորումների
նախագծում և պատրաստում                                                                5.5մլն.դր.
4. Շինարարական աշխատանքներ (ներառյալ էլեկտրագիծ) 8մլն. դր.


5. Չնախատեսված ծախսեր                                                                      Յմլն.դր.

ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                               25մլն. դր.
Ծախսերի փոխհատուցման ժամկետը
20 դրամ/կվտ/ժ սակագնի դեպքում կարտադրվի տարեկան 12.096.000 դրամ արժողությամբ էլեկտրաէներգիա, հաշվի առնելով սպասարկման ծախսերը - 2.000.000 դրամ տարեկան եկամուտը կկազմի 10.000.000 դրամ: Այսինքն փոխհատուցման ժամկետը կկազմի մոտ 2 տարի:
Օրագրի շրջանակներում կարելի է նաև ՀԿԲ-ի կողմից մշակված և 1998 թ թողարկման հանձնած "Նարեկ" թաղամասի ոռոգման տուրբոպոմպակայանում, որը գտնվում է Աշտարակում Քասախ գետի ափին, տեղադրել երկրորդ տուրբինը, որը միևնույն ժամանակ կկատարի պահեստային դեր և կօգտագործվի մոտ 40 կվտ էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Այս խնդիրը իրականացնելու համար կպահանջվի մոտ 15մլն.դրամ, որը կվերաբախշվի հետևյալ կերպ.
1. Հիդրոտուրբինների նախագծում և պատրաստում                        5մլն.դր.
2. Գեներատորի ձեռքբերում                                                                  1մլն.դր.
3. Ավտոմատ կառավարման սարքերի
նախագծում և պատրաստում                                                                4մլն.դր.
4. Շինարարական աշխատանքներ                                                      4մլն.դր.
5. Չնախատեսված ծախսեր                                                                   1մլն.դր.
ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                              15մլն.դր
Հաշվի առնելով, որ այս կառույցը կաշխատի նաև ոռոգման շրջանից դուրս, այսինքն 6 ամիս, ապա մեկ տարվա ընթացքում կարտադրվի 24x306x40=172.800 կվտ/ժ էլեկտրաէներգիա:
20 դրամ/կվտ/ժ սակագնի դեպքում տարեկան եկամուտը կկազմի 3.456.000 դրամ, որից եթե 956.000 դրամը սպասարկման ծախսերն են, ապա մաքուր եկամուտը կկազմի 2.500.000 դրամ:
Փոխհատուցման ժամկետը այս դեպքում կկազմի մոտ 33.5 տարի:
Իրացման քաղաքականությունը

էլեկտրաէներգիայի իրացում նախատեսվում է իրագործել էլեկտրացանցի միջոցով 20 դրամ սակագնով: Եթե իրացումը կատարվի նվազագույն 15 դրամով, ապա առաջին  70 կվտ փոքր ՀԷԿի դեպքում փոխհատուցման ժամկետը կկազմի մոտ 2.53 տարի, իսկ երկրորդի 40 կվտ փոքր ՀԷԿի դեպքում կկազմի մոտ 3.754.25 տարի:

ՀԿԲ- աշխատանքայինծրագրերը
Նախատեսվում է էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված եկամուտները ուղղել Արագածոտն մարզի խնդիրների լուծմանը, հետևյալ ծրագրերի իրականացմամբ.

    • Աշտարակի "Ձախ Ափ" թաղամասին ոռոգման ջրի մատակարարում, որտեղ պահանջվող գումարը կազմում է 290.000 $ԱՄՆ դ. (մշակված առաջարկությունը կցվում է)
    • Բյուրականին ոռոգման ջրի մատակարարում ԱրզնիՇամիրամ ջրանցքից, որտեղ պահանջվող գումարը կազմում է 93.320 $ԱՄՆ (մշակված առաջարկությունը կցվում է)
    • Երնջապատ (Աշտարակի ջրամբար) պոմպակայանի փոխակերպում, պահանջվող գումարը 302.770 $ԱՄՆ.
    • Աշտարակ քաղաքին շուրջօրյա ջրամատակարարում (120 լ/վրկ 120 մ), որի համար կպահանջվի մոտ 500.000 $ԱՄՆ : Տուրբոպոմպը կփոխարինի 500 կվւո հզորության Արւոակի էլեկտրապոմպակայանին:
    • 5. 400 կվտ հզորությամբ փոքր ՀԷԿ  տուրբոպոմպ համալիր Քասախ գետի վրա, տարի, կախված ջրի վարձի պահանջվող գումարը 448.800 $ԱՄՆ է, փոխհատուցման ժամկետը 2.8 - 5.7 տարի կախված ջրի վարձի 16 դր./մ3 և էլեկտրաէներգիայի 20 դր/կվտ/ժ- 13 ր/կվտ/ժ սակագների տատանումներից (առաջարկությունը կցվում է):
    12345678910111213141516171819 20
     

     

    print this page
    Copyright© 2007, www.r2e2