Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Հայաստանի պետական
ճարտարագիտական համալսարանի
Հելիոտեխնիկա” պրոբլեմային
լաբորատորիա

Հասցե` ք.Երևան, Տերյան 105, շ. 17
Հեռ. 56 79 91, 56 79 92
e-mail: joseph@seua.am
Ղեկավար, ֆիզ.- մաթ.      
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ժ.Ռ. Փանոսյան

"Ֆոտոէներգետիկական կայանների արտադրությունը ՀՀում", նախագիծ

ՀՊՃՀի "Հելիոտեխնիկա" պրոբլեմային լաբորատորիայում մշակված և պատրաստված ֆոտոէլեկտրական կայանները մինչև այսօր շահագործվում են տարբեր վայրերում, օրինակ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, "Հայաստան" կինոթատրոնի և ՀՊՃՀի 17րդ մասնաշենքի տանիքների վրա:
Այսօր աշխարհում ներդրված ֆոտոէներգետիկ կայանների մոտ 90%ը պատրաստված են սիլիցիումային ֆոտոէլեմենտներից, որոնց ՕԳԳն թեպետ կազմում է մոտ 1720%, սակայն ի տարբերություն այլ նյութերից պատրաստված ֆոտոէլեմենտների` բավականին տարածված են և մատչելի: Միայն  2004թի ընթացքում արտադրվել և տեղակայվել են մոտ 1ԳՎտ  գումարային հզորությամբ ֆոտոէլեմենտներ և ամեն տարի այդ ցուցանիշն աճում է 3040%ով:  Այս կայանների տեղակայման ինքնարժեքը տատանվում է 2.5  4ց/Վտ տիրույթում, որը պայմանավորված ներդրվող կայանի տեսակից: Օրինակ ԱՄՆ "Ամոնիքս" ընկերության կողմից պատրաստվող կայանների համար, որտեղ կիրառվում է արեգակնային ճառագայթների մոտ 250500 անգամ խտացում, այդ ցուցանիշը հասցված է նվազագույնի: Հաշվի առնելով որ Երկիր մոլորակի մակերևույթին արեգակնային ճառագայթումը կազմում է 2x1017Վտ և յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում մոտ 20 ՄՎտ հզորություն, հաշվարկվել է, որ աշխարհի 6 տարբեր տեղամասերում տեղադրելով 2025ՏՎտ գումարային հզորությամբ արեգակնային կայաններ, կարելի է Երկրի ամբողջ բնակչության էներգետիկ պահանջները բավարարել ֆոտոէլեկտրաէներգետիկայի միջոցով: Նկատի ունենալով, որ ՀՀում էլեկտրաէներգիայի արտադրանքը վերջին տարիներին չի գերազանցում 6մլրդ կՎտ.ժ–ից, պարզ հաշվարկներով կարելի է ցույց տալ, որ նույն արտադրանքը կարելի է ստանալ արեգականային ֆոտոէլեկտրաէներգետիկական կայանների միջոցով` օգտագործելով ընդամենը ոչ ավել քան 30քկմ տարածք:
ԱՄՆի "Ամոնիքս" ընկերությունը (Amonix, Inc., 3425 Fujita Street Torrance, California 90505, manager  Vahan Garboushian) հիմնադրվել է 1989թին և օգատգործելով ֆրենելային ոսպնյակներ` արեգակնային ճառագայթման խտացուցիչներ և Siային ֆոտոէլեմենտներ, արտադրվող արեգակնային ֆոտոէլեկտրակայանների ՕԳԳն հասցվել է մինչև 26.5%ի: Այս կայանները պատրաստվում են առանձին մոդուլներով, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմում է 5կՎտ: Մի քանի այսպիսի մոդուլներ համակցվում և  տեղադրվում են Արեգակի շարժմանը ավտոմատ հետևող համակարգի վրա: ԱՄՆ մի շարք նահանգներում արդեն տեղադրվել են այսպիսի արտադրական կայաններ, որոնց գումարային հզորությունը հասնում է ՄՎտերի:
ՀՊՃՀ "Հելիոտեխնիկա" պրոբլեմային լաբորատորիան համագործակցում է "Ամոնիքս"ի հետ 2004թից, որի համար մշակում է նոր տեխնոլոգիա ցածր ինքնարժեքի պոլիմետիլմետակրիլատ նյութից պատրաստված ֆրենելային ոսպնյակների մակերևույթի արտաքին ազդեցություններից պաշտպանության համար (ԱՄՆ IPP դրամաշնորհի շրջանակներում` "Վերականգնվող Էներգիայի Ազգային Լաբորատորիայի" աջակցությամբ):
"Հելիոտեխնիկա" պրոբլեմային լաբորատորիայի ղեկավար Ժ. Փանոսյանին „Ամոնիքս“ի կողմից արվել է ՀՀում ֆոտոէներգետիկական կայանների արտադրություն ստեղծման առաջարկություն` փոխանցելով իրենց տեխնոլոգիաները, սարքավորումները և պատենտները: Գործարանի հիմնադրման և վերջնական արտադրանքի թողարկման ապահովման համար, ըստ   Վ. Գարբուշյանի, կպահանջվի մոտ  ԱՄՆ $ 25մլն և 2 տարի ժամկետ: Այս գործարանի աշխատանքը կապահովի զգալի քանակությամբ աշխատատեղեր և կստեղծի հիմքեր Հայաստանի էներգահամակարգում ֆոտոէլեկտրաէներ­գետիկական կայանների ներդրման, հետևաբար և էներգաանկախության նպաստման  համար:
Այս մեծ ծավալի ներդրումային ծրագիրը իրականացնելու համար նպատակահարմար ենք համարում R2E2  հիմնադրամի դրամաշնորհային միջոցների շրջանակներում իրականացնել նախապատրաստական ծրագիր, որի հիմնական խնդիրը կայանալու է հետևյալում.
Կատարել շուկայական ուսումնասիրություններ ՀՀում և տարածաշր­ջանային այլ երկրներում (օրինակ` Վրսատան, Թուրքիա, Պակիստան, Հնդկաստան և այլն),
Ուսումնասիրել և պարզել ՀՀ արտադրական, տեխնոլոգիական և կադրային հնարավորությունների առկայությունը,
ՀՀում ֆոտոէներգետիկայի զարգացման նպատակով ՀՊՃՀ Էներգետի­կայի դեպարտամենտում հիմնել համապատասխան մասնագիտություն և ամբիոն` ֆոտոէնեգետիկ սարքերի արտադրության և սպասարկման ոլորտի բարձր որակավորմամբ կադրերի ապահովման համար:
Նախապատրաստական ծրագրի ժամկետը սահմանել 1 տարի, իսկ ֆինանսավորման ծավալը` ԱՄՆ $100000:

ՀՊՃՀ "Հելիոտեխնիկա" պրոբլեմային
լաբորատորիայի ղեկավար, ֆիզ.մաթ.         
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
/ Ժ.Ռ. Փանոսյան /

12345678910111213141516171819 20

 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2