Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

ՈՐՈՏԱՆՏՈՒՐԲՈ” ՍՊԸ

հասցեն` Նորքի 7-րդ փողոց
I-ին նրբանցք, 8 տուն
հեռ.   (010) 65 41 54
(091)  43 28 47
տնօրեն Վ. Ծատրյան

“ՈՐՈՏԱՆ – ՏՈՒՐԲՈ” ՍՊԸ կազմավորվել է 1993թ.: Ընկերության կողմից հիմնական ուշադրությունը դարձվել է տեսական ուսումնասիրությունների հիման վրա, նոր ավելի էժան, թեթև և միաժամանակ բարձր արդյունավետությամբ ու հուսալիությամբ օժտված փոքր և միջին հիդրոտուրբինների մշակման, կոնստրուկտավորման և պատրաստման վրա:
Քանի որ շառավղաառանցքային (Ֆրենսիս) տիպի տուրբինները ընդգրկում են ամենալայն ճմշումային տիրույթները, սկզբնական աշխատանքները տարվել են  այդ տուրբինների ուսումնասիրության ուղղությամբ: Նոր առանց ուղղորդ թիակների պարուրային խցով շառավղաառանցքային տիպի 58,4 կվտ նոմինալ հզորությամբ հիդրոտուրբինի առաջին նմուշը 1994թ. պատրաստվել է “Հրազդանմաշ” գործարանում և տեղադրվել է Հրազդանի ցեմենտի գործարանի տեխնիկական ջրատարի վրա: Աշխատանքային անիվի տրամագիծը D1=26սմ, մուտքամասի բարձրությունը bo=2,6սմ, ելքամասի տրամագիծը D2=16սմ: Տուրբինի արտաքին տրամագիծը 49սմ է, քաշը` 95կգ: n=1500պտ/րոպ պտտաթվերի դեպքում` հաշվարկային ճնշումը 47մ, հաշվարկային ելքը Qp=132,0լ/վրկ, արագընթացությունը ns=110 պտ/րոպ, թափառքի գործակիցը Kразг=1,58, արտածման թույլատրելի բարձրությունը Hs≤5մ:
Հիդրոտուրբինի փորձարկումները ցույց են տվել, որ նրա օգտակար գործողության գործակիցը հաշվարկային պարամետրերի դեպքում կազմում է (max= 95,5%:
Տուրբինը կարող է աշխատել ջրի ճնշման փոփեխման մեծ տիրույթում: Մասնավորապես n= 1500 պտ/րոպ դեպքում, երբ Hmin = 31մ, Qmin = 82,6 լ/վրկ,: Nmin=20կվտ, (min=80%, և երբ Hmax= 70մ Qmax=178լ/վրկ: Nmax= 108 կվտ, (=90%:
Մշակվել են նաև ցածր ճնշումային առանցքային տիպի տուրբիններ: Առանձին հանգույցների ձևափոխումների արդյունքում ստացվել են այդ տիպի տուրբինների մշակման արդյունավետ լուծումներ:
Այդ տուրբինների առաջին օրինակները պատրաստվել և փորձարկվել են 1996թ. ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում: Մասնավորապես 22 կվտ հզորությամբ  (20մ ճնշմամբ և 120 լ/վրկ ելքով) հիդրոտուրբինը, որի պտուտաթվերը կազմում էր 3000 պտույտ ուներ 92% ՕԳԳ: Ընկերության կողմից մշակվող նմանատիպ տուրբինները մեծ հաջողությամբ աշխատում են նաև պոմպակայաններում, փոխարինելով էլեկտրոշարժիչներին:
1999թ. ընկերության կողմից մշակվել է նոր տիպի բարձր ճնշումային շեղաշիթային ակտիվ տուրբիններ երկու, երեք և չորս սիմետրիկ դասավորված փողորակներով (сопло) որոնք ուեն 90- 91% ՕԳԳ և ամբողջովին կարող են փոխարինել շերեփավոր տուրբիններին, ապահովվելով մի շարք առավելություններ` մասնավորապես թափառքից պաշտպանվող մեխանիկական ավտոմատ սարքը ագրեգատի պտուտաթվերի նոմինալ արժեքը 2-3 % գերազանցելու քառորդ վայրկյանի ընթացքում դադարեցնում է թափառքը: Կարող է աշխատել ելքի փոփոխման մեծ տիրույթում 10%-ից մինչև 105%:
Նման տուրբինների առաջին օրինակները, երենք պատրաստվել են Հրազդանի “Կեչարք” գործարանում ունեն 450- 500 կվտ հզորություն 200մ ճնշում 1500 պտ/րոպ պտուտաթվեր 2000թ-ից մինչև  այժմ անխափան աշխատում են Լոռու մարզի “Արջուտ 1” և “Ամրակից 2” մասնավոր հիդրոկայաններում:
“Արջուտ” ՀԷԿ-ում է տեղադրված ևս երեք հիդրոտուրբիններ
1.Շառավղաառանցքային   տիպի մակնիշը ՇԱ 30-Հ-60 հզորությունը 400 կվտ ճնշումը 30մ պտուտաթվերը 500 պտ/րոպ աշխատում է 1994թ. օգոստոսից:
2. Առանցքային տիպի մակնիշը ԱՌ 30-Հ-40 հզորությունը 220 կվտ: 1000 պտ/րոպ:
3. ԱՌ 30-Հ-30 հզորության 180կվտ 1500 պտ/րոպ:

2002թ-ից ընկերությունը համագործակցում է “Ինտերստանոկ” ԲԲԸ-ի հետ և համատեղ պատրաստել է 20 հատ տարբեր տիպերի և հզորությունների հիդրոտուրբիններ, մասնավորապես առժե նշել Ազատի ջրամբարի մոտ կառուցված տուրբոպոմպային կայանում տեղադրված հինգ հատ 200 կՎտ հզորությամբ 20մ ճնշմամբ առանցքային տուրբինները:
Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտ, Թալինի ջրանցքի վրա գտնվող “Վարդան” ՀԷԿ-ի  4 հատ շառավղաառանցքային տիպի ՇԱ45-Հ-40 մակնիշի  450 կվտ հզորությամբ 42 մ ճնշմամբ 1000 պտ/րոպ պտուտաթվերով տուրբինները: Այժմ ավարտական փուլում է գտնվում ևս 4 հատ շեղաշիթային  ՇՇ70-Հ-70 մակնիշի  500-600 կվտ հզորությամբ 70մ ճնշմամբ 500 պտ/րոպ պտուտաթվերով հիդրոտուրբինների պատրաստումը:
Ընկերությունը հիդրոտուրբինները պատրաստում է պետական կազմակերպությունների կոզմից հաստատված տեխնիկական պայմաններին համապատասխան:
Գործարանում գոյություն ունեցող հաստոցային պարկի առկայությունը հաշվի առնելով □Որոտան Տուրբո□ ՍՊԸ-ն կարող է պատրաստել հետևյալ հզորության տուրբինները`

  1. Ցածր ճնշումային 8-30 մ մինչև 150 -500 կՎտ
  2. Միջին ճնշումային 25- 150 մ մինչև 400- 2500 կՎտ
  3. Բարձր ճնշումային 175- 500մ մինչև 500 -3500 կՎտ:

Հաստոցային պարկի նորացման դեպքում հնարավոր է ավելի շուտ և ավելի հզոր հիդրոտուրբինների պատրաստումը:

 
12345678910111213141516171819 20
 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2