Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ” ՓԲԸ (ՀԷՄ” ՓԲԸ)

Երևան, Արցախի պողոտա,
4-րդ նրբանցք
Հեռ. +(37410)  47 47 42
Տնօրեն` Ս. Բաբոյան

  ԿԱՐՃ  ԲՆՈՒԹԱԳԻՐ     

“Հիդրոէլեկտրամոնտաժ” ՓԲԸ Լենինգրադի Համամիութենական “Հիդրոէլեկ­տրա­մոն­տաժ” տրեստի Անդրկովկասյան մոնտաժային վարչության իրավա­հագորդն է, որը հիմնադրվել է 1953 թվականին “Գյումուշ” ՀԷԿի էլեկտրասարքավորումների և էլ.լուսավորության մոնտաժման նպատակով :
“ՀԷՄ” ՓԲԸ միակն էր Անդրկովկասում, որը իրականացնում էր  էլ.մոնտաժային աշխատանքներԱնդրկովկասի էներգետիկ խոշոր 35500 կՎ լարման օբյեկտներում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Դաղստանում, ինչպես նաև մասնակցել է Ռուսաստանի և ԱՊՀի շատ օբյեկտների մոնտաժման աշխատանքներին :
“ՀԷՄ” ՓԲԸ մասնագետները մասնակցել են Իրանի, Իրաքի, Սիրիայի, Չեխոսլովակիայի, Մոնղոլիայի, Ասուանի և Կուբայի ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրակայաների մոնտաժման աշխատանքներին :
“ՀԷՄ” ՓԲԸ գլխավոր բազան 12000 մ2 տարածքով գտնվում է Երևանում, որտեղ տեղակայված են 4 հարկանի վարչական շենքը, մեխանիկական արտադրամասը 1800 մ2 տարածքով, որը կահավորված է բոլոր անհրաժեշտ հաստոցներով, մեխանիզմներով և գործիքներով էներգետիկ օբյեկտների բարձր լարման էլ.հաղորդման գծերի, ԲԲՍ պորտալների, մալուխային մետաղակոն­ստրուկցիաների և տուփերի, ԽհԿ  և  մԿ տիպի պահարաների, ղեկավարման և պաշտպանական վահանակների և փոքր ՀԷԿերի, 35110 կՎ լարման ենթակայաների պատրաստման համար :
“ՀԷՄ” ՓԲԸ ունի բարձր որակավորմամբ ինչպես ինժեներատեխնիկական, այնպես էլ բանվոր մասնագետներ, որոնք ունեն մեծ աշխատանքային փորձ ԱՊՀի և արտերկրի էներգետիկ օբյեկտներում :
Տարբեր էներգետիկ օբյեկտներում “ՀԷՄ” ՓԲԸ մոնտաժել է`
1. Ուժային տրանսֆորմատորներ և ա/տրանսֆորմատորներ 10000250000 կՎԱ հզորությամբ :
2. Անջատիչներ օդային և յուղային, էլեգազային    35500 կՎ
3. Հոսանքի և լարման տրանսֆորմատորներ    35500 կՎ
4. Բաժանիչներ    35500 կՎ
5. Բարձր հաճախականությամբ կապի սարքավորումներ` փակոցներ, պարպիչներ, կապի կոնդենսատորներ
6. Կոմպլեկտ բաշխիչ/սարքեր    մինչև 10 կՎ
7. Ճկվող էլ.հաղորդաձողեր    35500 կՎ
8. Կոշտ          “                      35220 կՎ   
9. Բաց բաշխիչ սարքերի պորտալներ    110220 կՎ
10. Ուժային մալուխներ
11. Հսկիչ մալուխներ
12. Ստուգիչ, չափիչ սարքեր և ավտոմատիկա
13. Ավտոմատ հրդեհաշիջման սարքեր :
“ՀԷՄ” ՓԲԸ ունի անհրաժեշտ սարքավորումներ տրանսֆորմատորի յուղի ապագազազերծման, չորացման և ազոտավորման համար :
“ՀԷՄ” ՓԲԸ միակ կազմակերպությունն է Հայաստանում, որ ունի տրանսպորտային միջոցներ (քարշիչ, տրայլեր), ծանրաքաշ տրանսֆորմատորների, ստատորների, ռոտորների և ուրիշ սարքավորումների (մինչև 200 տ քաշով) տեղափոխման և տակելաժման համար :
“ՀԷՄ” ՓԲԸ մասնագիտացված է էլեկտրատեխնիկական սարքերի, պաշտպանական համակարգի, ղեկավարման և տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացման մոնտաժման, փորձարկման և կարգաբերման աշխատանքներում հիդրավլիկական, ջերմային, ատոմային էլեկտրակայաններում և էլ.ենթակայաններում :
Ընկերությունը իրականացրել է էլ.մոնտաժային աշխատանքներ տարբեր խոշոր օբյեկտներում (ցուցակը կցվում է) :
2004թ. “ՀԷՄ” ՓԲԸ հաջողությամբ իրականացրեց կոմպլեքսային մոնտաժակարգաբերման աշխատանքներ գործող 220/110 կՎ լարման Լիճք, Շինուհայր, Արարատ2 և Աշնակ էլ.ենթակայաններում, փոխարինելով 110 և 220 կՎ լարման հիմնական էլ.սարքավորումները ` Համաշհարհային Բանկի վարկային ծրագրով  Siemens AGի  հետ կնքած կոնտրակտի շրջանակներում :
2005թ. “ՀԷՄ” ՓԲԸ “ՂարաբաղՏելեկոմի” պատվերով իրականացրել է շինարարական աշխատանքներ և 30 ու 42 մետր բարձրությամբ ալեհավաքների  մոնտաժում, բջջային կապի ապահովման համար :
2005թ. “ՀԷՄ” ՓԲԸ ավարտում է բլոկային տիպի 35 կՎ երկտրանսֆորմատորային ենթակայանի շինարարական և մոնտաժային աշխատանքները :
“ՀԷՄ” ՓԲԸ “Եռանդ” գիտաճարտարագիտական ֆիրմայի հետ համատեղ ստեղծել, պատրաստել և օգտագործել է էլ.կայանների ավտոմատ ղեկավարման, ինչպես նաև ինդիկատորներով բնութագրվող պաշտպանիչ պահարաններ փոքր ՀԷԿերի կարիքների համար: Փոքր ՀԷԿերում օգտագործելու նպատակով գեներատորային էլ.մեքենաների վերջնամշակման համար “ՀԷՄ” ՓԲԸ ունի տարածքային և տեխնիկական բոլոր հնարավորությունները:

12345678910111213141516171819 20

 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2