Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Ալմաստ” ԲԲԸ

Հասցե` ք.Երևան, Ռուբինյանց 28
Հեռ. 24-30-60, ֆաքս 24-35-20
Տնօրեն` Սերգեյ Մկրտչյան 

“Ալմաստ” ԲԲԸ հիմնադրվել է 1964թ. ապրիլ ամսին և ընդգրկված է եղել նախկին Հաստոցարդնախի համակարգում:
“Ալմաստ” ԲԲԸ մասնագիտացված է արհեստական ալմաստափոշիների սինթեզի և ալմաստային գործիքների արտադրության մեջ, որոնք օգտագործվում են տնտեսության տարբեր ոլորտներում: Ընկերությունում առկա են տարբեր առաջնակարգ տեխնոլոգիաներ, ալմաստային գործիքներ պատրաստելու համար:
Ներկայումս ընկերությունը դուրս է գալիս զարգացման որակական նոր մակարդակ, կապիտալ ներդրումների, մարկետինգային հետազոտությունների և խնդիրների լուծման նոր սկզբունքային մոտեցումների շնորհիվ:
“Ալմաստ” ԲԲԸ կոլեկտիվի գլխավոր չափանիշները ներկայումս համարվում է արտադրանքի որակը, որի շնորհիվ նրա արտադրանքի պահանջարկը անընդհատ աճում է ոչ միայն Հայաստանում  այլև Մերձավոր Արևելքում և այլն:   
Արտադրական գործընթացների կարճ բնութագիրը.

  1. բարձր ճնշման սարքերի արտադրություն` մետաղից և կարծր համաձուլվածքներից դետալների պատրաստում, ալմաստային գործիքների արտադրության համար  մամլակաղապարների պատրաստում:

“Ալմաստ” ԲԲԸ ունի մեխանիկական և ջերմամշակման արտադրամասեր` կաղապարների, ինչպես նաև ալմաստային գործիքների Իրանի մամլակաղապարների արտադրության համար:
Ընկերության արտադրանքի անվանացանկը ներառնում է հարյուրից ավել տեսակներ, որոնք իրենց հերթին ունեն տարբեր չափեր:

12345678910111213141516171819 20

 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2