Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

 Օրբիտա” ՓԲԸ
Հասցե` ք.Երևան, Միկոյան 20
Հեռ. 63-65-98, ֆաքս 64-49-80,
բջջային (091) 32-85-94
Գործադիր տնօրեն` Տիգրան Չիֆլիկյան

“Օրբիտա” ՓԲԸ հիմնադրվել է 1967թ. և մինչև 1973թ. ընդգրկված է եղել Գիտությունների Ազգային Ակադեմիայի ճշգրիտ օպտիկայի հետազուտությունների  Կենտրոնի կազմում: Այն օպտիկական սարքերի արտադրության առաջատար ձեռնարկություններից է, որը մասնագիտացել է նաև բարդ աստիճանի դրոշմակաղապարների և մամլակաղապարների արտադրության մեջ:
Ընկերությունը գործում է փակ տեխնոլոգիական ցիկլով, ակսած նախապատրաստական աշխատանքներից մինչև պատրաստի արտադրանքի արտադրությունը: Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում ընկերությունը կատարում է գիտական հետազոտություններ և տեխնիկական փաստաթղթերի մշակում, փորձնական նմուշների պատրաստում, փորձարկում և ներդնում արտադրության մեջ:
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են օպտիկամեխանիկական, օպտիկաէլեկտրոնային և ճշգրիտ սարքաշինությունը և փոշեմետալուրգիան:   
Ընկերությունը տիրապետում է հետևյալ տեխնոլոգիական գործընթացներին.

  1. տարբեր ձևի և չափի օպտիկական դետալների պատրաստում և մետաղական ծածկապատում,
  2. մամլման և դրոշմման աշխատանքներ ,
  3. ճշգրիտ մեխանիկական մշակում` թվածրագրային հաստոցների միջոցով,
  4. էլեկտրաէրոզիոն մշակման միջոցով դետալների ստացում,
  5. էլեկտրոնային և միկրոէլեկտրոնային սարքավորումների հավաքում, տեղակայում և կարգաբերում,
  6. մեխանիկական և ջերմաստիճանային փորձարկումներ,
  7. միկրոէլեկտրոնային հանգույցների պատրաստում,
  8. տպահարթակների և օպտիկական դետալների պատրաստում,
  9. գալվանական և քիմիական ծածկապատում:

Ընկերության գործիքագործական արտադրությունը զբաղեցնում է 3000մ2 տարածք, գործում է փակ տեխնոլոգիական ցիկլով, նախապատրաստվածքից մինչև պատրաստի արտադրանքի արտադրությունը:  
Գործիքների և կաղապարների նախագծումը իրականացվում է Catia, Pro ingineer, Solid works, Mechanical desktop, Master CAM, Solid CAM ծրագրերով:
Ընկերությունում օգտագործվում է մետաղի մշակման հետևյալ տեխնոլոգիաները.

  1. դետալների փականագործական մշակում 400մմ տրամագծով և 1200մմ երկարությամբ,
  2. դետալների խառատային մշակում (1800x800x650) մմ չափերով,
  3. կորդինատախառատային և  կորդինատային հղկման  աշխատանքներ (1800x800x650)մմ չափերով:

Հարթ հղկման 400x1900մմ, կլոր հղկման 3մմից մինչև 200մմ և ներքին 3ից մինչև 300մմ աշխատանքներ և դետալների ատամնանիվների մշակում m=3մմ:

12345678910111213141516171819 20

 

print this page
Copyright© 2007, www.r2e2