Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ” ԲԲԸ

375083 ք. Երևան,
Մանանդյան փ. 41
Հեռ.        ( 374-10) 460945                  
420683;   423131
Ֆաքս    (374-10) 421679
421272

Գլխավոր տնօրեն Ս.Գ. Մաթևոսյան
Գլխավոր ճարտարագետ Ֆ.Ա. Խաչատրյան

Հայաստանում էլեկտրամեքենաշինական արդյունաբերության հիմքը դրվեց 1946թին, երբ թիվ 447 պետական միութենական ինքնաթիռաշինական  գործարանը, որը 1942թին  շահագործման հանձնելուց հետո, արտադրում էր ինքնաթիռներ, ինքնաթիռների  պահեստամասեր, ինչպես նաև կատարում էր ռազմական ինքնաթիռների վերանորոգում, վերամասնագիտացվեց  գեներատորների և ուժային տրանսֆորմատորների արտադրության։ 1954թին գործարանը վերանվանվեց Երևանի էլեկտրամեքենաշինական գործարան՝ “Հայէլեկտրագործարան”: Արտադրանքի տեսականու ընդլայնման ասպարեզում վճռական էր 1964 թվականը, երբ սկսվեց կենցաղային սառնարանների արտադրության կազմակերպումը, տրանսֆորմատորների և խոշոր էլեկտրական մեքենաների արտադրությունների վերատեղաբաշխումը:
Իր զարգացման գագաթնակետին  “Հայէլեկտրագործարանը” հասավ 1973թին, երբ  ԿԷՀԳԻի, Լենինականի կոմպրեսորների  գործարանի, Երևանի փոշեմետալուրգիայի գործարանի և Վայքի մասնաճյուղի հետ միանալով ստեղծվեց “Հայէլեկտրամեքենա” արտադրական միավորումը ավելի քան 14000 աշխատողով:
Ընդլայնելով տեսականին և ավելացնելով արտադրանքի ծավալները, “Հայէլեկտրամեքենան” դարձավ նախկին Սովետական Միության էլեկտրամեքենաշինության խոշորագույն արտադրական միավորումներից մեկը և երկար տարիների ընթացքում հանդիսանում էր մինչև 100 կՎտ հզորության գեներատորների և
2րդ տրամաչափի ուժային տրանսֆորմատորների գլխամասային մշակողը և արտադրողը:
1994թին ձեռնարկությունը վերակազմավորվեց “Հայէլեկտրամեքենա” փակ, այնուհետ՝ բաց բաժնետիրական ընկերության, որը ներկայումս ամբողջովին սեփականաշնորհված է:
“Հայէլեկտրամեքենա” ԲԲԸն ընդհանուր տարածքը կազմում է 340000 քառ.մ, որից 173000քառ.մ զբաղեցնում են արտադրական մասնաշենքերը և ծածկ ունեցող շինությունները:
Չնայած անցած տարիների դժվարություններին, կապված հանրապետությունում տնտեսական և պետական վերափոխումների հետ, պահպանվել են արտադրական հզորությունները, իսկ արտադրանքի տեսականին լրացվել է նորերով:
“Հայէլեկտրամեքենա” ԲԲԸ հիմնական արտադրատեսակներն են՝
Մինչև 200 կՎտ հզորության սինքրոն գեներատորներ
25 1000 կՎԱ հզորության տրանսֆորմատորներ և տրանսֆորմա­
տորային ենթակայաններ
Խոշոր էլեկտրական մեքենաներ  (ԴԱԶՈ տիպի  ասինքրոն
էլեկտրաշարժիչներ, ՍԳՍ տիպի սինքրոն գեներատորներ և այլն)
Ստացիոնարևշարժական էլեկտրոագրեգատներ (8100 կՎտ հզորության)
Հատուկ թողարկվող արտադրանքներ (ՍԱԷՍ տիպի ավտոնոմ
էլեկտրամատա­կա­րա­րման  համակարգեր և այլն)

  1. Անհատական պատվերներով ոչ ստանդարտ արտադրանքի

     պատրաստում:

Տեխնոլոգիական հնարավորությունները՝

Խոշոր և մանր դետալների  մետաղամշակում (մինչև 5000 մմ տրամագծով դետալների խառատակարուսելային մշակում, 2000մմ տրամագծով  10000մմ երկարությամբ լիսեռների խառատային մշակում, 300 30000 կգ քաշով ռոտորների հավասարակշռում և այլն):  

    • Խոշոր և մանր դետալների դրոշմում (մինչև 800տ ուժի մամլիչների առկայություն)
    • Թուջե և գունավոր ձուլվածքների ձուլում
    • Փայտամշակում
    • Գալվանապատում (ցինկապատում, քրոմապատում, կադմիումապատում և այլն)
    • Պլաստմասսե դետալների պատրաստում
    • Փոշեներկում էլեկտրոստատիկ դաշտում
    Սկսած 90ական թվականներից, խոշոր էլեկտրական մեքենաների արտադրության բազայի վրա, կատարվել է սինքրոն հիդրոգեներատորների յուրացում փոքր ՀԷԿերի համար:Առայսօր պատրաստվել են 4 հատ ՍԳ101/6  600 կՎտ հզորության ,1000 պտ/րոպ. պտտման հաճախականությամբ, 6300Վ լարման հիդրոգեներատորներ (գրգռման կոնտակտային սիստեմայով): Նկարը հիդրոտուրբինի կազմում բերված է:


      Առաքված 4 հատ հիդրոգեներատորից երկուսը հաջողությամբ շահագործվում են Հերհերում,, իսկ  մյուս երկուսը՝  Հրազդանում:
    Հաշվի առնելով փոքր էներգետիկայի զարգացման նշանակությունը հանրապետությունում և հանդիսանալով Հայաստանում խոշոր էլ. մեքենաների միակ հնարավոր արտադրողը, “Հայէլեկտրամեքենա” ԲԲԸն շարունակում է աշխատանքները կապված ՍԳ տիպի 400ից մինչև 1000 կՎտ հզորության հիդրոգեներատորների գամմայի կոնստրուկտորական մշակման և յուրացման ուղղությամբ: 2005թ վերջերին հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը:
    ՍԳ տիպի հիդրոգեներատորների հիմնական տեխնիկական բնութագրերը  բերված են աղյուսակ թիվ 1ում:
    Աղյուսակ  թիվ 1.

     Գեներատորի
    տեխնիկական բնութագիրը

    ՍԳ 101/30-6

    ՍԳ 101/35-6

    ՍԳ 101/42-6

    ՍԳ 101/54-6

    ՍԳ 101/65-6

    Նոմ.հզորությունը,
    կՎտ/կՎԱ

    400/500

       500/625

        630/787

        800/1000

      1000/1250

    Նոմ. լարումը,  Վ

                                                   6300

    Նոմ.  հոսանքը,  Ա

         45,9

            57,4

    72,33

           91,84

         114,8

    Հաճախականու   թյունը , Հերց

                                                  
    50

    Պտտման նոմինալ  հաճա խականությունը  պտ/րոպ

                                                  
    1000

    Ֆազերի  թիվը

    3

    Հզորության գործակիցը (հետ ընկնող)

                                                 
    0,8

    Օ. Գ. Գ.   %

           93

             94

           94,5

             95

             96

                ՍԳ տիպի հիդրոգեներատորների գամմայի կոնստրուկտորական մշակման աշխատանքներին զուգընթաց սկսվել է առանց խոզանակների սինքրոն գրգռիչով ՍԳ2 տիպի 800ից մինչև 1600 կՎտ հզորության  750 պտ/րոպ. պտտման հաճախականությամբ, 6300Վ լարման հիդրոգեներատորների գամմայի կոնստրուկտորական մշակման աշխատանքները:
    ՍԳ2  տիպի հիդրոգեներատորի տեխնիկական բնութագիրը բերված է աղյուսակ թիվ 2ում:
    Աղյուսակ  թիվ 2.

    Գեներատորի տեխնիկական բնութագիրը

    ՍԳ2
    148 / 31- 8

    ՍԳ2
    148 / 39 - 8

    ՍԳ2
    148 / 40 - 8

     ՍԳ2
    148 / 59 - 8

    Նոմ. հզորությունը,
    կՎտ/կՎԱ

    800/1000

        1000/1250

     1250/1562

       1600/2000

    Նոմ. լարումը,  Վ

                                                   6300

    Նոմ.  հոսանքը,  Ա

    91,8

            114,8

           143,5

           183,7

    Հաճախականու թյունը,  Հերց

                                                  
    50

    Պտտման նոմինալ  հաճախականու թյունը  պտ/րոպ

                                                 
    750

    Ֆազերի  թիվը

      3

    Հզորության
    գործակիցը
    (հետ ընկնող)

                                                 
    0,8

    Օ. Գ. Գ.   %

        94,5

             95,4

    95,7

             96

                Այս երկու տիպի հիդրոգեներատորների կառուցվածքները հորիզոնական կատարման են, ինքնաօդափոխվող, համալրվում են գրգռման համակարգի սարքավորումներով, ամբողջությամբ ապահովում են  թիվ  561689ի և թիվ 215582000ի  ԳՈՍՏերի պահանջները հիդրոգեներատորների գրգռման համակարգերի մասով:
    Փոքր ՀԷԿի կառուցման ժամանակ նյութածախսերը իջեցնելու,, հանրապետությունից դուրս սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությունից խուսափելու և գնային տեսակետից ավելի մրցունակ լինելու նպատակով, “Հայէլեկտրամեքենա” ԲԲԸն իր զարգացման ծրագրերում վերցրել է շերեփավոր  հիդրոտուրբինների արտադրության յուրացման ուղղություն: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, առաջադրված խնդիրների կատարման հնարավորությունը լիովին իրատեսական է, քանի որ այսօրվա դրությամբ “Հայէլեկտրամեքենա” ԲԲԸն ունի համապատասխան գիտատեխնիկական ներուժ և եղած արտադրական հզորությունները բավարար են տարեկան մինչև ­80 մՎտ ընթհանուր հզորության  հիդրոգեներատորներ և  համապատասխան քանակի շերեփավոր հիդրոտուրբին արտադրելու համար:

    12345678910111213141516171819 20

     

     

    print this page
    Copyright© 2007, www.r2e2