Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

 "ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔ" ԲԲԸ

375086, ք. Երեւան, Շիրակի 74                                                                 
e-mail : market@elprib.ru
հեռ./ֆաքս (+ 374 10)  42 11 22                                                                
http:// www.elprib.ru
Գլխավոր տնօրեն`                                                                              
ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

"Էլեկտրասարք" ԲԲԸ հիմնադրվել է 1957թ. և հանդիսանում է նախկին ԽՍՀՄ տարածքում ջերմություն չափող և կարգավորող սարքերի, էներգետիկայում աշխատող անձնակազմի անվտանգությունն ապահովող սարքերի խոշորագույն արտադրողը:
Ձեռնարկությունը զբաղեցնում է 8,1 հեկտար տարածք, որից շենքեր, շինությունները կազմում են 4,8 հեկտար (արտադրական տարածքները 3,2 հեկտար):
Ներկայումս ձեռնարկությունում գործում են դրոշմման, մեխանիկական վերամշակման, գալվանապատման, ձուլման, ռետինոտեխնիկական, գործիքաշինական, կարի, հավաքման արտադրամասերը:
Ձեռնարկությունում ներդրված է նաև էլեկտրամեկուսիչ ձողերի և աստիճանների արտադրությունը, որի հիմքը հանդիսանում է ապակեպլաստը:
Վերը նշված արտադրական կարողությունները հնարավորություն են ընձեռնում իրականացնելու բազմապիսի և բազմաբնույթ աշխատանքներ դրսի կազմակերպությունների համար (հիմնականում էներգետիկայի համակարգի).

  1. տարբեր բնույթի վերանորոգման և վերականգման աշխատանքներ
  2. սպեցիֆիկ հարմարանքների և սարքավորումների պատրաստում
  3. ենթակայանների վերազինում և սպասարկում

Շնորհիվ նոր ինժեներատեխնիկական մտահղացումների և մշակումների վերջին 10 տարում արտադրանքի անվանացանկն ավելացել է և 37ից հասել է 108ի, որոնք են`
ջերմություն չափող և կարգավորող սարքեր, համակարգեր, կոմպլեկտներ (ընդգրկույթը 200՛C –ից մինչև + 1800՛C) էներգետիկայում աշխատող անձնակազմի անվտանգությունն ապահովող սարքեր և       սարքավորումներ (100 վից մինչև 1150 կվ)  ունիվերսալ, օպերատիվ և փրկարար ձողեր (1 կվից մինչև 330 կվ)            
հողանցման սարքեր (0,4 կվից մինչև 1150 կվ)                                                
էներգետիկայում աշխատող անձնակազմի անվտանգությունը ապահովող բազմաֆունկցիոնալ դետալներ և հանգույցներ                                                 
մալուխի վնասվածքի որոնման սարքեր
էլեկտրամեկուսիչ գորգեր
էլեկտրամեկուսիչ աստիճաններ
տարբեր հզորության տրանսֆորմատորներ
անվտանգության նշաններ և պլակատներ
2002թ. ապրիլից ձեռնարկությունում գործում է որակի կառավարման ISO9001   համակարգը, իսկ 2002 թ. հոկտեմբերից ողջ տեսականին թողարկվում է „ELPRIB“ գրանցված ապրանքանիշով:
Թողարկվող արտադրանքն օգտագործվում է ժող.տնտեսության բոլոր բնագավառներում:
Արտադրվող չափման միջոցները հավաստագրված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի չափագրման և հավաստագրման ազգային ծառայությունների կողմից:
Համապատասխան ֆինանսավորման դեպքում ընկերությունը հնարավորություն ունի իրականացնելու հիդրոէլեկտրակայանների անխափան աշխատանքի էլեկտրոնային ապահովումը:

12345678910111213141516171819 20

 

 

print this page
Copyright© 2007, www.r2e2