Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

 ՀԱՇ  ԵՐԿՈՒ  ԷԿՈՆՈՄԻ” ՓԲԸ

ՀՀ, 375068, Երևան
Շրջանային փ. 2/2
Հեռ:    (+374 10) 774 607
(+374 10) 570 253
Ֆաքս: (+374 10) 777 182
Էլ. Փոստ: info@h2economy.com
Ինտերնետ:  www.h2economy.com
Տնօրեն` Մանուկյան Աղասի  

Ընկերության ներկայացում

“Հաշ երկու ԷԿՈնոմի” ՓԲԸն  ջրածնային պրոտոնափոխանակման թաղանթով վառելիքային մարտկոցների (ՊՓԹՎՄ) և դրանց առնչվող այլ տեխնոլոգիաների գիտահետազոտական և նախատիպային մշակմամբ զբաղվող մասնավոր ընկերություն է: Այն կազմավորվել է 2000 թ.ին, իսկ 2002թ.ին փետրվարին հիմնադրվել է որպես անկախ ընկերություն:
Գրեթե 5 տարվա գործունեության ընթացքում “Հաշ երկու ԷԿՈնոմին” ստեղծել է վառելիքային մարտկոցների և այլ համապատասխան տեխնոլոգիաներ և ստուգել դրանք գործնականում: Ընկերությունը ունի 5 լաբորատորիաներ. երկբևեռ թիթեղների, թաղանթէլեկտրոդային բլոկերի (ԹԷԲ), վառելիքային մարտկոցի, ՎՄ թեստավորման, համակարգային ինտեգրացման, ինչպես նաև ինժեներական խումբ: Ընկերության 30 հոգանոց թիմը ընդգրկում է բանիմաց, փորձառու և նվիրված մասնագետներ, որոնցից 12ը գիտության դոկտորներ և թեկնածուներ են, 7ը` մագիստրոսներ և 9ը` բակալավրեր: Վառելիքային մարտկոցների և դրանց բաղադրամասերի մշակման ու արտադրության համար կարևորագույն բնագավառներում ունեցած նրանց համախառն գիտաաշխատանքային փորձը կազմում է ավելի քան 200 տարի: Նրանք հեղինակել են բազմաթիվ պատենտներ, իսկ նրանց աշխատանքները հրատարակվել են ԱՄՆում, նախկին ԽՍՀՄում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլն: Այս գիտնականները շրջապատված են Արևմուտքում կրթված մենեջերներով, որոնց գործարար հատկությունները  խմբին տալիս են մարքեթինգի, գործարար զարգացման, ֆինանսական և կադրային ունակություններ:
□Հաշ երկու ԷԿՈնոմին□ մասնակցել է մի շարք գիտաժողովների և արդյունաբերական ցուցահանդեսների, որոնց թվում են. 2000թ.  Վառելիքային մարտկոցների սեմինարը (Պորտլենդ, ԱՄՆ), 2003թ.  Վառելիքային մարտկոցների սեմինարը (Մայամի Բիչ, ԱՄՆ), Հանովերի 2003 և 2005թթ. արդյունաբերական ցուցահանդեսները (Հանովեր, Գերմանիա), Վառելիքային Մարտկոց 2005ը (Մինեապոլիս, ԱՄՆ), և պատրաստվում է մասնակցել այլ միջոցառումների, օրինակ` 2005թ. Վառելիքային մարտկոցների սեմինարին (Փալմ Սփրինգս, ԱՄՆ):
"Հաշ երկու ԷԿՈնոմին" ոչ միայն գիտահետազոտական, այլև գործարար ու առևտրային կողմնորոշում ունեցող ընկերություն է: 2001թ.ից ի վեր ընկերությունը աշխարհի տարբեր րկրների վաճառել է վառելիքային մարտկոցներ, և դրանց հետ կապված այլ արտադրատեսակներ։ “Հաշ երկու ԷԿՈնոմիի” առևտրային արտադրատեսակների թվում են.
(i). LightFC™, EcoFC™, ProFC™, EcoFCAM™ և ProFCAM™ շարքի 1100 Վտ հզորությամբ վառելիքային մարտկոցներ` նախատեսված ջրածին/թթվածին և ջրածին/օդ գազերով աշխատանքի համար:


“Հաշ երկու ԷԿՈնոմիի” մինչև 100Վտ հզորությամբ առևտրային մարտկոցները

 

(ii) Ավելի մեծ` մինչ 500Վտ հզորության վառելիքային մարտկոցներ, սառեցման համակարգով:


“Հաշ երկու ԷԿՈնոմիի” 500Վտ հզորությամբ ՊՓԹՎՄ

(iii). Վառելիքային մարտկոցների ցուցադրական և կրթական լաբորատոր մոդելներ:

(iv). Ներկրված բաղադրամասերից պատրաստված թաղանթէլեկտրոդային բլոկեր (ԹԷԲ):

(v). DC100 շարքի ցածր մուտքային լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչներ, որոնք փոքր մարտկոցների լարումը վերածում են օգտագործելի լարման:

“Հաշ երկու ԷԿՈնոմիի” հաջողությունները հաստատվում են այն փաստով, որ ընկերությունը ստացել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի երկամյա գիտահետազոտական դրամաշնորհը, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանում արևային էներգիայով սնվող էլեկըրոլիզարարի և վառելիքային մարտկոցի  նմանակը չունեցող համակարգ տեղադրելու ծրագրի իրականացման պայմանագիրը:
Ներկայումս "Հաշ երկու ԷԿՈնոմի" ընկերությունը աշխատում է մինչև 1 կՎտ հզորությամբ վառելիքային մարտկոցով պահեստային էլեկտրասնուցման համակարգի ստեղծման վրա: Այն նախատեսված է ժամանակակից կիրառությունների պահանջը բավարարելու համար, որոնց անհրաժեշտ է սովորական մարտկոցների հնարավորությունների սահմանից շատ ավելի երկարաժամկետ աշխատանքի ժամանակամիջոց: Ջրածնային վառելիքային մարտկոցով աշխատող այս պահեստային էլեկտրասնուցման համակարգը թույլ կտա ծածկել ժամեր տևող էլեկտրասնուցման ընդհատումները: Հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ վառելիքային մարտկոցների ներկայիս բարձր գների պայմաններում, 2 ժամից ավելի պահեստային էլեկտրասնուցման կարիքները բավարարելու համար "Հաշ երկու ԷԿՈնոմի" ստեղծած համակարգերը ավելի արդյունավետ կլինեն թե՛ գնի, և թե՛ չափսերի տեսանկյունից, քան սովորական էլեկտրամարտկոցները: "Հաշ երկու ԷԿՈնոմի" արդեն մշակել և թեստավորել է մի քանի նախատիպեր և պլանավորում է լիովին ֆունկցիոնալ համակարգ պատրաստել 2005թ.ի վերջին:

12345678910111213141516171819 20

 

print this page
Copyright© 2007, www.r2e2