Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը գործունեությունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։
Valid CSS!
 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը գործունեությունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։
Հայաստանը, չունենալով սեփական վառելիքային ռեսուրսներ, պարտադրված է առավելագույնս արդյունավետ տնօրինել առկա էներգետիկ միջոցները։
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը որդեգրել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների ռազմավարական գերակայությունը և նշված ոլորտներում ներդրումների խթանման քաղաքականությունը։
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի արդյունավետ համագործակցության հերթական դրսևորումներից է Քաղաքային ջեռուցման վարկային ծրագիրը, Վերականգնվող էներգետիկայի վարկային ծրագիրը, "Գլոբալ բնապահպանական միջոցառումներ" հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Վերականգնվող էներգետիկայի դրամաշնորհային ծրագիրը, "Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերություն" հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Գազի և ջեռուցման դրամաշնորհային ծրագիրը։

Քաղաքային ջեռուցման ծրագիր

  • Արդյունավետ և ամաշնորհների տրամադրում անապահով ընտանիքներին (շուրջ 9000 անապահով ընտանիք)
  • Դպրոցների ջեռուցում (100 քաղաքային դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնում)

Գազի և ջեռուցման ծրագիր

  • Ջեռուցման դրամաշնորհ անապահովներին (ևս 8000 ընտանիքների բնակարանների գազաֆիկացման և վառարանի տրամադրման կամ ջեռու
  • ապահով ջեռուցման ծառայությունների համար նպաստավոր միջավայրի ստեղծում
  • Բազմաբնակարան շենքերի բնակարանների ջեռուցման նպատակով շահառուների վարկավորում
  • Կապիտալ դր
  • ցման համակարգերին միացման աշխատանքներ)

Վերականգնվող էներգետիկայի ծրագիր

  • Փոքր հիդրոկայանների և քամու էլեկտրակայանների վարկավորում
  • Ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծում
  • Քամու և արևային էներգիայի,
  • Կենսագազ, կենսաէթանոլ, ջրածնային էներգիայի,
  • Այլ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների բացահայտում և զարգացում:

Հիմնադրամի նպատակն է դյուրացնել ներդրումներն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում, նպաստել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացմանը, ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով ու մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի բազմաբնակարան շենքերում և դպրոցներում։

Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտորի եզրակացությունը խնդրում եմ տեսնել այստեղ.

ՀՀ, Երևան Պռոշյան 1-ին նրբ., տուն 32, Հեռ.`(374-10) 588011, 545121. Ֆաքս. 541732, Էլ.փոստ  info@r2e2.am, URL: www.r2e2.am

print this page
Copyright© 2007, www.r2e2