Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Տեխնիկա-տնտեսական հաշվարկների համակարգչային մոդել

Այս բաժնում ներկայացված է ջերմամատակարարման համակարգերի տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկման համակարգչային մոդել:
ԱՄՆ ՄԶԳ Բնակարանային ջեռուցման ծրագրի մասնագետների կողմից մշակված համակարգչային մոդելը հնարավորություն է տալիս հաշվարկել ջերմամատակարարման համակարգերի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները` ելնելով բնակավայրի կլիմայական պայմաններից, համակարգի տեխնիկական լուծումներից եւ շահագործման ու պահպանման պայմաններից, էներգակիրների ու նյութերի գներից եւ այլն: Համակարգչային մոդելը բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1.
Մուտքային տվյալներ
Այստեղ մուտքագրվում են նշված պայմաններն ու լուծումները բնութագրող մեծությունները: Այս բաժնի տվյալների գերակշիռ մասը մուտքագրվում է օգտվողի կողմից, սահմանափակ թվով ցուցանիշներ հաշվարկվում են ավտոմատ, օրինակ, որեւէ մուտքագրված մեծության արտահայտումը այլ միավորներով կամ որեւէ մուտքագրված մեծությունից միանշանակորեն կախված մեկ այլ մեծություն:

2.
Ջերմային բեռնվածքի եւ ջերմապահանջարկի հաշվարկ
Առաջին էջում օգտվողը մուտքագրում է ջերմամատակարարման համակարգում ընդգրկված շենքերի բնութագրերը` շենքի բնակարանների թիվը, բնակիչների թիվը, շինարարական ծավալը, ընդհանուր մակերեսը, որոնց հիման վրա այս բաժնում ավտոմատ հաշվարկվում են մուտքագրված շենքերի ջեռուցման եւ տաք ջրամատակարարման ջերմային բեռնվածքները ու տարեկան ջերմապահանջարկները:

3.
Արտաքին ջերմային ցանցերի բնութագրեր
Այստեղ ներմուծվում են ցանցերի հիդրավլիկական հաշվարկի (իրականացվում են առանձին` առանց համակարգչի) արդյունքում ստացված տվյալները (ըստ տրամագծի` խողովակների երկարությունները, ցանցային պոմպի էջքը եւ այլն), որոնց հիման վրա համակարգչային մոդելը հաշվարկում է արտաքին ցանցերի բոլոր անհրաժեշտ տեխնիկատնտեսական ցուցանիշները` կառուցման (վերականգնման) համար անհրաժեշտ կապիտալ ներդրումները, ջերմատարի եւ ջերմության կորուստները, ցանցային պոմպերի հզորությունն ու տարեկան էներգապահանջարկը եւ այլն:

4.
Դրամական հոսքերի հաշվարկ
Այստեղ համակարգչային մոդելը հնարավորություն է տալիս գնահատել ջերմամատակարարաման համակարգի կառուցման (վերականգնման) եւ շահագործման հետ կապված բոլոր ծախսերը, գնահատել ջեռուցման, կամ ջեռուցման եւ տաք ջրամատակարարման ծառայությունների գները շենքերի մուտքերի մակարդակով (այսինքն, առանց հաշվի առնելու ներշենքային եւ ներտնային համակարգերի ներդրումներն ու շահագործման եւ պահպանման ծախսերը), շահագործող ընկերության հասույթը եւ ծախսերը, շահույթը եւ մաքուր շահույթը, ինչպես նաեւ համակարգի ծառայության ողջ ժամկետի կտրվածքով` շահութաբերության ներքին նորման: Մոդելը նաեւ հնարավորություն է ընձեռում հաշվի առնել վառելիքի, գնովի էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլն գների հնարավոր փոփոխությունների ազդեցությունները ջերմաէներգիայի գների վրա, գնահատել այս կամ այն մուտքային պարամետրերի ազդեցությունը շահութաբերության վրա` ջերմաէներգիայի հաստատուն սակագների դեպքում:

print this page
Copyright© 2007, www.r2e2