Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

2008 թ. հոկտեմբերի 1 դրությամբ ԱՕԳԳ և ՔՋԾ կողմից Հիմնադրամին հատկացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվող Գազի և ջեռուցման ծրագրի իրականացման համառոտ նկարագիր >>>

Արդյունքահեն Օգնության Գլոբալ Գործընկերությունը (ԱՀՕԳԳ) բազմադոնորային ֆինանսավորմամբ և Համաշխարհային Բանկի վերահսկողության ներքո գործող հիմնադրամ է, որը 3.1 մլն. ԱՄՆ դոլար է հատկացրել քաղաքային բազմաբնակարան շենքերում բնակվող մոտ 8000 կարիքավոր ընտանիքներին կապիտալ դրամաշնորհ տրամադրելու նպատակով, ինչը գազի և ջեռուցման որակյալ ծառայությունները հասու կդարձնի անապահով ընտանիքներին: ԱՀՕԳԳ-ի առանցքային նպատակն է զարգացող երկրների կարիքավոր ընտանիքներին հնարավորություն ընձեռնելը օգտվելու հիմնական ենթակառուցվածքային և սոցիալական վստահելի ծառայություններից` Արդյունքահեն օժանդակության (ԱՀՕ) մոտեցումների լայնածավալ կիրառմամբ:

Առաջարկվող ԱՀՕ ծրագրի շրաջանակներում իրականացվում է դրամատվություն` հայաստանաբնակ կարիքավոր ընտանիքների համար կապիտալ դրամաշնորհներ հատկացնելու միջոցով, անապահով ընտանիքների բնակարաններում գազամատակարարումն ու ջերմամատակարարումը ապահովելու նպատակով`  հետևյալ տարբերակների ֆինանսավորմամբ.

ա) անհատական վառարանային լուծուման տարբերակ, որը նախատեսում է անապահով ընտանիքների բնակարանների միացում գազամատակարարման համակարգին և/կամ անհատական գազային վառարանի տեղակայում:
բ) տեղային (լոկալ) ջեռուցմամբ լուծման տարբերակ, այդ թվում անապահով ընտանիքների բնակարանների միացում շենքի կամ թաղամասի մակարդակով տեղակայված կաթսայատներին:

Վերոնշյալ երկու տարբերակներում դրամատվության չափը որոշվում է փաստացի միացման ծախսերի հիման վրա: Դրամատվության գումարին հավելագրվում է նաև սահմանված չափով պարտադիր ներդրումային գումարը: Դրամաշնորհային միջոցների հաշվին վճարվում են միայն միացման այն ծախսերը, որոնք ապահովում են հարմարավետության անհրաժեշտ մակարդակ, պահանջարկի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ, ելնելով նրանից, թե ով է դիմել դրամատվության համար` անապահով ընտանիքն անձամբ, թե նրա անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք:

Շահառուների ընտրության չափանիշները

ԱՀՕ ծրագրի համար որպես հիմք կընդունվի Հայաստանում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների գրանցման սոցիալական ապահովության ներկայիս հիմնական ծրագիրը` Աղքատությանընտանեկաննպաստիծրագիր (ԱԸՆԾ): Ֆինանսավորումից օգտվելու իրավասություն ունեցող ընտանիքները պետք է ապահովեն հետևյալ պայմանները.

  • բնակություն քաղաքային բազմաբնակարան շենքում,
  • շենքի միացվածություն գործող գազի ցանցին, որին թույլատրված է գազը ծառայեցնել ջեռուցման նպատակների,
  • 15 000 դրամ (30 ԱՄՆ դոլար) կանխիկ գումարի պարտադիր ներդրում. Պարտադիր ներդրման պահանջն այն ընտանիքների նկատմամբ, որոնք դիմում են անհատական վառարանային լուծման տարբերակից օգտվելու համար` միայն գազային վառարան ստանալու հայտով (ի հակառակ գազատարի անցկացման հայտի), կազմում է 7500 ՀՀ դրամ (15 ԱՄՆ դոլար): Առանձին ընտանիքների փոխարեն ներդրման պարտադիր վճարումը կարող է իրականացվել նաև համաֆինանսավորող այլ մարմինների կողմից, ինչպիսիք են թաղապետարանը, ջեռուցում մատակարարող կազմակերպությունները և ոչ կարիքավոր ընտանիքները` տեղային կաթսայատան լուծման տարբերակի դեպքում, բարեգործական, ոչ-կառավարական կազմակերպությունները և այլն: Հիմնադրամը պետք է բացի և վարի պարտադիր համաֆինանսավորման համար նախատեսված բանկային հատուկ հաշիվ: Դրամաշնորհը կտրամադրվի միայն բանկային հաշվին համապատասխան համաֆինանսավորման գումարը մուքագրվելու դեպքում:

Անհատական վառարանային լուծման տարբերակում կիրառվում են նաև համապատասխանության հետևյալ չափանիշները.

  • Սահմանվում է առաջնահերթության համակարգ, որը կգործի ԱԸՆԾ-ի ցուցանիշների հիման վրա` ապահովելով կապիտալ դրամաշնորհի ստացման առաջնահերթությունը ամենակարիքավոր ընտանիքների համար: Դրամաշնորհից օգտվելու իրավասություն կստանան միայն ԱԸՆԾ գնահատման համակարգի կարիքավորության սանդղակով 38.01 և ավելի ցուցանիշ ունեցող ընտանիքները: Հավելցուկային միջոցների առկայության պայմաններում հայտարարվում է դրամաշնորհային երկրորդ մասնավճարը  միևնույն գնահատման սանդղակով 34-38 միավոր ստացած ընտանիքների համար:

Տեղային ջեռուցմամբ լուծման տարբերակում կիրառվում են նաև համապատասխանության հետևյալ չափանիշները.

  • ԱԸՆԾ-ում ներգրավվածության անհրաժեշտություն.
  • հիմնավոր ապացույցներ առ այն, որ տվյալ շենքի բնակարանների սեփականատերերի մեծամասնությունը (50 տոկոսից ավելին) համաձայնել է օգտվել տեղային ջեռուցմամբ լուծման տարբերակից:    
    ԱԸՆԾ-ում ներգրավված կարիքավոր ընտանիքների ցանկը տարեկան կտրվածքով ենթակա է համահարթեցման յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տվյալների հետ:

 Շահառուների սահմանափակումը

Դրամաշնորհային ծրագրից օգտվելու իրավասություն չի կարող տրամադրվել ներքոհիշյալ դեպքերում.

  • Երևան քաղաքի կենտրոնական հատվածում բնակվող ընտանիքներին, անկախ ԱԸՆԾ-ին իրենց մասնակցության հանգամանքից (քաղաքի այս հատվածում գտնվող տների գներն անշարժ գույքի շուկայում ամենբարձրն են),
  • Վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքներին,  
  • Կենտրոնացված ջեռուցման գործող համակարգ ունեցող շենքների բնակիչներին, բացառությամբ այն ընտանիքների, որոնք գործող համակարգի առկայության պայմաններում ջեռուցումից չեն օգտվում,

ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխանող, գործող և ապահով գազի վառարան ունեցող ընտանիքներին: Հիմնադրամը կարող է անապահով ընտանիքների գազային վառարանը փոխարինել նորով, եթե այն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, պայմանով որ կապալառուն պարտավորվում է հանել և ոչնչացնել սահմանված չափանիշներին չհամապատասխանող վառարանը:

Լոկալ ցանցերի դիմումի ձեւ  >>>, Կապիտալ դրամաշնորհի դիմումի ձեւ  >>>, Համաձայնագիր  >>>

print this page
Copyright© 2007, www.r2e2