Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Քննարկում

2008թ օգօստոսի 5-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցած վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես փոքր ՀԷԿ-երի զարգացման խոչընդոտների վերաբերյալ:
Նիստի ընթացքում Վերականգնվող էներգետիկայի ծրագրի համակարգող Ա.Մարջանյանը ներկայացրեց, որ ՀԲ աջակցությամբ իրականացվող Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են ՓՀԷԿ-երի զարգացման դժվարություններն ու խորչընդոտները: Քննարկման  արդյունքում  որոշվեց հետևյալը` հաշվի առնելով հանրապետությունում ներկայումս ընթացող ՓՀԷԿ-երի կառուցման ակտիվ գործընթացը և խուսափելու համար հնարավոր ժամանակի կորստից, առաջարկել փոփոխություն կատարել ՀՀ Կառավարության N592-Ն որոշման համապատասխան կետում, հստակեցնելով էկոլոգիական թողքերի հաշվարկման մեթոդիկան, փոփոխելով դրա ներկայիս սահմանումը հետևյալով` «բազմամյա դիտարկումների 95% ապահովվածությամբ տարվա նվազագույն միջին օրական ելքի 75%-ի չափով»: Խորհրդակցության մասնակիցները համաձայնելով ՀՀ բնապահպանության նախարարության առ 10.07.08թ. N1(2)-04/789 գրության մեջ նշված այն դրույթի հետ, որ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամկետը կփոփոխվի Հայաստանում ջրավազանային կառավարման պլանների ընդունումից հետո, առաջարկեցին նվազեցնել վարչարարությունը մինչև համապատասխան փոփոխությունների կիրառումը հնարավորինս խոչընդոտները մեղմելու նպատակով: Ինչպես նաև որոշվեց վերանայել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած ժամկետները և հնարավորինս հստակեցնել այդ գործընթացը:  

print this page
Copyright© 2007, www.r2e2