Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

«Մեր տունը 2008»  յոթերորդ ազգային ցուցահանդես

2008 թվականի ապրիլի 25-27 ք. Երեւանում տեղի ունեցավ «Մեր տունը 2008» ազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցել է >>> Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ցուցահանդեսի նպատակն է հայկական եւ արտերկրի ցուցահանդեսների միավորումը, որոնք գործում են շինարարության, նախագծման, դիզայնի ոլորտներում բարձրակարգ արտադրանքի եւ ծառայությունների տրամադրման ոլորտներում, ինչպես նաեւ շինարարական շուկայի ընդլայնումն ու փոխշահավետ հարաբերությունների ստեղծումը արտադրողի եւ սպառողի միջեւ: «Շինարարությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է եւ մեր տնտեսության զարգացման խթանն է հանդիսանում: Հայաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում շինարարական ոլորտի զարգացմանը եւ բոլոր պայմանները կստեղծի այդ բիզնեսով զբաղվող գործարարների համար: Սակայն գործարարներն իրենց հերթին պետք է գիտակցեն, որ իրենք պետք է նոր նախագծեր ներկայացնեն, բարելավեն աշխատանքների որակն ու պայմաններ ստեղծեն միջազգային շուկա դուրս գալու համար»,-նշել է Ներսես Երիցյանը: Ցուցահանդեսն անցնում է ՀՀ Կառավարության, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Երեւան քաղաքի քաղաքապետարանի, Զարգացման հայկական գործակալության, ՀՀ շինարարների միության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենռրոնի աջակցությամբ:

Ցուցահանդեսի նկարներ >>>

print this page
Copyright© 2007, www.r2e2