Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտացված ցուցահանդես

2007 թվականի մայիսի 2-4 ք. Երեւանում տեղի ունեցավ Ջեռուցման տեխնոլոգիաների ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը, որը նպատակ ունի Հայաստանի լայն հասարակայնությանը տեղեկատվություն տրամադրել ջեռուցման առկա տեխնոլոգիաների մսսին եւ կապեր ստեղծել ջեռուցման ոլորտի շուկայի բոլոր մասնակիցների՝ ջեռուցման ծառայություններ տրամադրող ընկերությունների, համատիրությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների եւ դոնորների միջեւ։ Ջեռուցման տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը լավ հնարավորություն է գործարար կապեր հաստատելու միմյանց, ինչպես նաեւ պատվիրատուների եւ  հայկական ու արտասահմանյան պոտենցիալ ներդրողների միջեւ։ Վերջին տարիների ընթացքում բազմաբնակարան շենքերում եւ դպրոցներում անարդյունավետ, մթնոլորտն աղտոտող եւ վտանգավոր եւ ջեռուցմւսն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը դժվարություններ է առաջացնում սպառողների համար, դրանք են` բարձր վարրձավճարները, օդի զգալի աղտոտվածություննը եւ դրա անմիջական ազդեցությունը առողջության եւ մթն ոլորտի վրա, ինչպես նաեւ հնարավոր վտանգները` կապված կիրառվող ոչ կատարյալ տեխնոլոգիաների հետ։
Ցուցահանդեսը հասարակությանը հնարավորություն է տալիս ծանոթանալու անվտանգ եւ բնապահպանության նորմերին համապատասխանող առկա ջեռուցման տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ ներկայացնում է Հայաստանում գործող ընկերությունների կողմից արտադրվող սարքավորումներ եւ տեղեկատվական նյութեր:
Ցուցահանդեսի այցելուներին եւ անմիջական մասնակիցներին ներկայացվում է Հայաստանում ջեռուցման, գազի եւ ջերմամատակարարման ոլորտում գործող կազմակերպությունների, բանկերի եւ նրանց պատվիրատուների համար պատրաստված տեղեկագիր, գովազդային նյութեր եւ այլ տեղեկատվություն:
Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը առեւտրային բանկերի միջոցով վարկեր է տրամադրում ջերմային էներգիայի պոտենցիալ մատակարարներին. ցուցահանդեսը հնարավորություն կտա Ձեզ ոլորտի եւ Ձեր պոտենցիալ շահառուների մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալ:

Ողջույնի խոսքեր more...

Մամլո հաղորդագրություն more...

Ջեռուցման տեխնոլոգիաների ցուցահանդեսի կատալոգ more...

Ցուցահանդեսի նկարներ more...

     
 

print this page
Copyright© 2007, www.r2e2